«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2014 թվականի հուլիսին բնակարանի բաժնեմաս է նվեր ստացել։ 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրում գլխավոր դատախազը հենց այս բնակարանն է որպես անշարժ գույք հայտարարագրել։ Ըստ նույն հայտարարագրի՝ Աննա Վարդապետյանն ավտոմեքենա չունի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա «Անտառային ՇԻՆ» ՍՊԸ-ից երկու փոխառություն ունի՝ 47 մլն 780 հազար եւ 5 մլն 314 հազար դրամ։ 2022 թվականի վերջում (բացառությամբ ավանդների) նա բանկային հաշիվներին ունեցել է 641 հազար, 101 հազար, 1 մլն 447 հազար դրամ եւ 15 եվրո, իսկ որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 600 հազար դրամ գումար։ 2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի եկամուտը 73 մլն դրամ է եղել, որից 1 մլն 216 հազար դրամը ստացված փոխառություններն են, 3 մլն 762 հազար դրամ նա ստացել է ՊԵԿ-ից, 47 մլն 780 հազար դրամ նա ստացել է կրկին վարկ բանկից, 614 հազար դրամ՝ Երեւանի պետական համալսարանից, 12 մլն դրամ ստացել է վարչապետի աշխատակազմից՝ որպես աշխատավարձ (մինչեւ 2022 թվականի սեպտեմբերը նա աշխատել է կառավարությունում), եւ 7 մլն դրամ էլ նա ստացել է աշխատավարձ արդեն որպես դատախազ սեպտեմբերից հետո։ Ստացած վարկերի մայր գումարի մնացորդը տարվա վերջին կազմել է 46 մլն 918 հազար դրամ։ Որպես ծախս Վարդապետյանը նշել է միայն վարկերի մարմանն ուղղված վճարումները՝ 11 մլն 243 հազար դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03