«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Հակակոռոպցիոն դատարանը բավարարեց Նիկոլ Փաշինյանի իշխանության պահանջը և որոշում կայացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին: Հազվադեպ է լինում, որ ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական շրջանակների, հանրային հարթակներում ակտիվ ու ամենատարբեր գաղափարաքաղաքական կողմնորոշումներ ներկայացնող գործիչների տեսակետներն ու գնահատականներն այդքան միարժեք ու նույնանման լինեն: Արմեն Աշոտյանին ձերբակալելու, ապա և՝ նրան կալանավորելու մասին իշխանությունների որոշումն այդ հազվագյուտ դեպքերից է: Իսկ գնահատականները, որ հնչեցվում են վերջին երկու օրերին, ընդհանրական առումով հանգում են հետևյալ բնորոշմանը. Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է: Իրավաբանները նշում են, որ նրան կալանավորելու համար իշխանության ներկայացրած փաստարկները, մեղմ ասած, խախուտ են ու զավեշտական: Բայց դա մի առանձին խոսակցության նյութ է: Հիմնականի մասին. Արմեն Աշոտյանի ձերբակալությունը և հաջորդած կալանավորումը հուշում են մի քանի ակնհայտություններ, որոնց մասին, ի դեպ, շատերն են բարձրաձայնում: Առաջին. իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պատրաստվում է կատարել այնպիսի քայլ, որը բուռն արձագանքների տեղիք է տալու, ուստի դրանից առաջ նրա իշխանությունն անհրաժեշտություն է տեսնում առնվազն չեզոքացնել (ազատազրկել) իր առավել անհաշտ քաղաքական հակառակորդներին (այստեղ, ի դեպ-ով հավելենք, որ ընդդիմադիրների նկատմամբ սպասվող նոր ճնշումների մասին գրել էինք դեռ 1-1,5 ամիս առաջ): Երկրորդ. Արմեն Աշոտյանի ձերբակալությունը և հաջորդած կալանավորումը հստակ քաղաքական պատվեր են իշխանության կողմից, որին ենթակա դատարանն այն պարզապես դակել է: Երրորդ. կասկածից վեր է, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է նրա գերակտիվությամբ՝ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի անվտանգության հետ կապված հարցերում Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականությունն» ու դրա նպատակները հետևողականորեն, կարելի է ասել՝ մեթոդաբար մերկացնելով և օրվա իշխանության նկատմամբ արմատապես անհաշտ դիրքորոշմամբ: Այդ թվում՝ «դրսում»: Ի դեպ, հավելենք, որ, մեր տեղեկություններով, Աշոտյանի նկատմամբ իրավական գործիքակազմով քաղաքական ճնշման հետ կապված կոշտ հայտարարություններ են սպասվում մի շարք եվրոպական քաղաքական կազմակերպություններից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:11
19:21
19:03
17:08
16:09
12:02
11:02
21:46
21:02
19:35
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45