Հունիսի 14-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) գլխավոր համագումարը՝ «Աստծո օրհնության ներքո՝ կերտելով ապագան» խորագրով։ Համագումարը հյուրընկալվել է Էստոնիայի Ավետարանական Լյութերական և Էստոնիայի Ուղղափառ Եկեղեցիների կողմից: Համագումարը համախմբում է ԵԵԿ անդամ եկեղեցիների ներկայացուցիչներին, գործընկեր կազմակերպություններին և Եվրոպական Եկեղեցիների ազգային խորհուրդներին: Այն տեղի է ունենում հինգ տարին մեկ՝ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ապագա ծրագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելու առաքելությամբ: Համագումարի ընթացքում կընտրվեն նաև խորհրդի նոր անդամներ, որոնք կղեկավարեն ԵԵԿ առաքելությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ԵԵԿ գլխավոր համագումարին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Բալթյան Երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ. Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ ՀԱՍ եկեղեցու Արցախի թեմից հայտնում են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը համագումարի ընթացքում ներկայացրել է շրջափակված Արցախի ներկայիս իրավիճակի և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03