Լիբիայի արեւելյան ուժերը՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, հավանություն են տվել նոր ժամանակավոր կառավարության ստեղծման առաջարկին, տեղեկացրել է Reuters-ը։ Հաֆթարի Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ) հայտարարել է, որ աջակցում է 6+6 կոմիտեի (խումբ, որը ձեւավորվել է օրենսդրական երկու պալատների ներկայացուցիչներից) առաջարկին. առաջարկվել են ընտրությունների մասին նոր օրենքներ։ Նա երկու պալատներին կոչ է արել պայմանավորվել նոր կառավարության վերաբերյալ։ Կոմիտեի առաջարկներն ընդունվել են Լիբիայի քաղաքական իսթեբլիշմենիթ մի, եւ մերժվել մյուս մասի կողմից։ Առայժմ հայտնի չէ, թե կկարողանան արդյոք դրանք հիմք դառնալ ընտրությունների համար, իսկ վարչապետ Աբդուլհամիդ ալ-Դբեյբահը Տրիպոլիում հաստատ դեմ հանդես կգա մինչեւ ընտրությունները ցանկացած նոր կառավարության ստեղծմանը։ 2011թ. ՆԱՏՕ-ի կողմից աջակցվող ապստամբությունից հետո Լիբիայում խաղաղություն գրեթե չի եղել, իսկ 2014թ. այն պառակտվել է թշնամական արեւելյան եւ արեւմտյան խմբակցությունների, չնայած բացահայտ հակամարտությունը հիմնականում կանգնեցվել է 2020թ. հրադադարից հետո։ Տրիպոլիում Դբեյբահի ազգային միասնության կառավարությունը ձեւավորվել է ՄԱԿ-ի կողմից աջակցվող գործընթացի շրջանակում, 2021թ., նույն թվականի վերջին ընտրությունների անցկացման նպատակով, որոնք չեղարկվել են կանոնների մասին վեճերի պատճառով։ Արեւելյան խորհրդարանը, որը Հաֆթարի դաշնակիցն էր, չի ընդունել Դբեյբահի մանդատը, բայց նրա նշանակած նոր վարչապետը չկարողացավ փոխարինել կառավարությանը Տրիպոլիում, ինչը հանգեցրեց երկարատեւ քաղաքական դիմակայության։ Դիվանագիտությունը կենտրոնացել էր այն ուղղությամբ, որ խորհրդարանը եւ մյուս օրենսդիր մարմինը՝ Բարձրագույն պետական խորհուրդը, համաձայնեցնեին ընտրությունների անցկացման հստակ կանոնները՝ ուղղված Լիբիայում քաղաքական փակուղու հանգուցալուծմանը։ Այնուամենայնիվ, սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու խորհրդարանի եւ 6+6 կոմիտեի՝ ընտրական օրենսդրության ստեղծման քայլերը վիճելի են մնում։ Լիբիայի քաղաքական էլիտայի քննադատները կարծում են, որ էլիտան մտադիր չէ ընտրություններ անցկացնել, որոնք կարող են իրեն հեռացնել իշխանությունից, եւ ավելի շատ կենտրոնացել է Տրիպոլիի կառավարությանը վերահսկելու եւ պետական ռեսուրսների հասանելիություն ունենալու վրա։
18:14
17:45
17:17
16:44
16:23
16:07
15:55
15:36
15:21
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02