Եվրոպան պետք է պատրաստվի կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ևս մեկ մահացու ջերմային հարվածի, ասվում է երկուշաբթի հրապարակված ընդարձակ զեկույցում, որտեղ նշվում է, որ Եվրոպայում, որտեղ աշխարհի ամենաարագ աճող տաքացումն է նկատվում, անցյալ տարի 2,3 աստիճանով ավելի շոգ է եղել, քան նախաարդյունաբերական ժամանակներում: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Եվրամիության «Կոպեռնիկուս» կլիմայի փոփոխության ծառայության զեկույցում խոսվում է երաշտի, ծովի մակերեսի ռեկորդային ջերմաստիճանի և սառցադաշտերի աննախադեպ հալման մասին: Մայրցամաքը, որը կրկնակի գլոբալ տաքացում է ունեցել 1980-ականներից ի վեր, անցած տարի ունեցել է իր ռեկորդային ամենատաք ամառը, մինչդեռ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, գրանցել են երբևէ եղած ամենատաք տարին: 1800-ականների կեսերից ի վեր աշխարհը տաքացել է միջինը գրեթե 1,2°C-ով՝ առաջացնելով եղանակային էքստրեմալ իրադարձությունների ավերիչ կասկադ, ներառյալ ավելի ինտենսիվ շոգեր, որոշ շրջաններում ավելի սաստիկ երաշտներ և փոթորիկներ, որոնք էլ ավելի կատաղի են դարձել ծովի մակարդակի բարձացման հետեւանքով: Առավել շատ տուժել են բնակչության առավել շատ խոցելի շերտերը և աշխարհի ամենաաղքատ երկրները, որոնք քիչ բան են արել՝ զսպելու հանածո վառելիքի արտանետումները, որոնք նպաստում են ջերմաստիճանի բարձրացմանը: Այնուամենայնիվ, ազդեցությունները դառնում են ավելի ծանր ամբողջ աշխարհում, հատկապես արագ տաքացում է տեղի ունենում հյուսիսային կիսագնդի շրջաններում և բևեռների շրջակայքում: Ըստ The State of Europe's Climate 2022 զեկույցի, մայրցամաքի ջերմաստիճանը 1991-ից մինչև 2021 թվականը 30 տարվա ընթացքում բարձրացել է 1,5 աստիճանով: Զեկույցում ասվում է, որ անցյալ տարի շոգից զոհվել է ավելի քան 16,000 մարդ, ջրհեղեղներն ու փոթորիկները կազմել են եղանակային և կլիմայական ծայրահեղությունների հետևանքով 2 միլիարդ դոլարի վնասի մեծ մասը:
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33