Երեւանի Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի օրվան։
Միջոցառումը տեղի ունեցավ Անհայտ զինվորի գերեզմանի Հավերժական կրակի մոտ առավոտյան ժամը 4-ին, այն ժամին, երբ 82 տարի առաջ հիտլերյան Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա:
Ակցիային մասնակցեցին Հայաստանի վետերանների միության, Երեւանում Ռուսական տան ներկայացուցիչները, ռուս սպաներ, ՊՆ ռազմական համալսարանի կուրսանտներ, ինչպես նաեւ Հայաստանի մայրաքաղաքում գտնվող ռուսաստանցի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը։
«Սիրելի բարեկամներ։ Այսօր սգո եւ հիշատակի օր է։ 1941 թվականի հունիսի 22-ին՝ առավոտյան ժամը չորսին, ֆաշիստական Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Մեր պապերի ու նախապապերի սխրանքը սուրբ է, եւ մեր ընդհանուր պարտքն է հիշել այն, պատմությունը փոխանցել սերնդեսերունդ։ Հավերժ փառք այն զինվորներին, որոնք իրենց կյանքը տվեցին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի համար»,- ասաց Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը։ Նա հայտարարեց մեկ րոպե լռություն, ապա ներկաները ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ։
«Ինձ համար սա շատ կարեւոր իրադարձություն է։ Հիշատակի եւ սգո օրն այն օրն է, երբ անհրաժեշտ է եւս մեկ անգամ հիշել եւ հարգել Հայրենական մեծ պատերազմում կռված եւ պատերազմի ընթացքում իրենց արյունը թափած նախնիների հիշատակը։ Դրա համար մենք այսօր հավաքվեցինք այստեղ՝ Մայր Հայաստանի հուշարձանի մոտ, որտեղ գտնվում է Անմար կրակը, հարգանքի տուրք մատուցեցինք Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին»,- ասաց ռուսաստանցի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը։
18:14
17:45
17:17
16:44
16:23
16:07
15:55
15:36
15:21
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02