«Բոլոր գերատեսչությունները բոլոր խողովակներով անում են հնարավորը, որպեսզի Արցախում այս իրավիճակը հանգուցալուծվի, մարդկանց և ապրանքների, դեղամիջոցների բնականոն տեղաշարժը վերականգնվի»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ հումանիտար իրավիճակը, իհարկե, ժամ-ժամ սրվում է, որովհետև պաշարները սպառվում են, բացի դրանից, երբ որ հետաձգվում են պլանային բժշկական օգնությունը, կարիքները չեն սպասարկվում, արդեն դառնում է անհետաձգելի բժշկական օգնության կարիք։ Ա. Ավանեսյանի խոսքով, իրենք ամենօրյա ռեժիմով աշխատում են Արցախի գործընկերների հետ, փորձում են տեղի միջոցները շատ խիստ կերպով օգտագործման մեխանիզմներ իրագործել։ «Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը հնարավոր է բացառապես Հայաստանում։ Ստեփանակերտի հիվանդանոցը հագեցած է, ունի համապատասխան մասնագիտական թիմ, բայց կան նեղ մասնագիտական ուղղություններ, որոնք հնարավոր է սպասարկել միայն Երևանում։ Անհրաժեշտ է, որ այդ ճանապարհը մշտապես ազատ լինի տեղաշարժման համար։ Ինչքան երկար ճանապարհը փակ մնա, այդքան նման հիվանդների թվի մեծացումն ավելի հավանական է»,- ասաց նախարարը։ Ավանեսյանը նշեց, որ այս պահի դրությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով էլ հնարավոր չէ կազմակերպել հիվանդների տեղափոխումը Հայաստան։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02