«Հաճույքով ենք արձանագրում, որ մեր երկարատև խոսակցությունը ՌԴ մեր գործընկերների հետ բերել է կոնկրետ արդյունքի»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վերին Լարսի անցակետի թողունակությանը, և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարցրեց, թե, արդյոք կարող են ասել, որ հերթերի խնդիրը լուծել են: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ Վերին Լարսի անցակետում թողունակությունը 11 անցուղուց դարձել է 39 և այն շատ մեծ փոփոխություն համարեց: Գրիգորյանի խոսքով՝ 2020-21 թթ.-ին օրվա թողունակության ռեկորդը եղել է 300 բեռնատար, ներկայում 1500 է, և նախորդ օրը 409 մեքենայի համար ազատ տեղ կար անցակետում: Տեղեկացնելով, որ Վերին Լարսի ռուսական մասում կա մեկ անցուղի ոչ ստանդարտ գաբարիտով բեռների համար՝ Մհեր Գրիգորյանը հավելեց. «Այն շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ ոչ ստանդարտ գաբարիտով բեռներով մի հատ անցուղին կարող էր ամբողջ օրը զբաղված լինել: Եվ 2 անցուղի կա ավտոբուսների համար… 11-ից 39 անցուղի հնարավոր չէ, որ բացարձակ դրական էֆեկտներ չառաջացնի: Ընդ որում՝ շատ կարևոր է նաև, որ Վրաստանում էլ մինչև 2024 թվականի ավարտը 9-ից դառնալու է 15 անցուղի»: Նիկոլ Փաշինյանն էլ, իր կողմից հավելեով, որ հարցը մշտապես եղել է ՌԴ նախագահի և Կառավարության ղեկավարի հետ քննարկումների օրակարգում, հայտարարեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ նախագահ Պուտինին, և՛ վարչապետ Միշուստինին այս հարցում հետևողական աշխատանքի համար: Վրաստանի վարչապետի հետ մեր աշխատանքային օրակարգում է նաև եղել, և ուզում եմ նաև վարչապետ Ղարիբաշվիլիին շնորհակալություն հայտնել»:
18:14
17:45
17:17
16:44
16:23
16:07
15:55
15:36
15:21
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02