ՀՀ վաչապետին ենթակա Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանն անհնար է համարում պարզաբանել, թե ի՞նչ սկզբունքով և իրավական հիմքով է իրականացվում ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի պետական պաշտպանությունը, եթե նա հրաժարվում է օգտվել ՊՊԾ-ից։ ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման կազմակերպման ձևերի և մեթոդների վերաբերյալ տեղեկությունները հույժ գաղտնի են և դասվում են պետական գաղտնիքի շարքին»,-NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է Հովհաննիսյանը։ Նշենք, որ Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 6.1. 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին: Նույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք, բացառությամբ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի և վարչապետի թեկնածուի, կարող են ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության ղեկավարին։ NEWS.am-ը, հղում կատարելով օրենքի հիշյալ դրույթին, ՊՊԾ պետից հետաքրքրվել էր, թե ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի պաշտոնավարման ընթացքում նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը դիմե՞լ է Ծառայությանը՝ ցանկություն հայտնելով ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից։ Հաշվի առնելով վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ առանց ՊՊԾ աշխատակիցների մայրաքաղաքում շրջելու փաստը, ինչպես նաև նրա մասնակցությամբ վերջին աղմկահարույց միջադեպը, հետաքրքրվել էինք նաև, թե Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում քանի՞ անգամ է Աշոտ Փաշինյանն իրազեկել Ծառայությանը՝ պետական պաշտպանությունից հրաժարվելու մասին։ «Հայցվող տեղեկությունը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածների համաձայն, ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում, որի համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման կազմակերպման ձևերի և մեթոդների վերաբերյալ տեղեկությունները հույժ գաղտնի են և դասվում են պետական գաղտնիքի շարքին։ Ելնելով վերոգրյալից, ներկայացված հարցի շուրջ տեղեկություն տրամադրելը հնարավոր չէ»,-ասված է NEWS.am-ին հասցեագրված պատասխանում։ Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով հունիսի 5-ի դատական նիստի ընթացքում վարչապետի որդին հայտարարել էր, որ չի օգտվում ՊՊԾ-ից։ «Միևնույն ժամանակ այդ ծառայությունն ինքն է որոշում՝ ըստ իր օպերատիվ իրավիճակի ու նպատակահարմարության, թե ում հանդեպ իրականացնի հսկողություն։ Այն ծառայությունը, որ իրականացնում է ՊՊԾ-ն, սահմանված է օրենքով, և որևէ առնչություն չունի իմ անձի շուրջ որպես քաղաքացի։ Այսինքն՝ եթե ՊՊԾ-ն որոշի, որ ես պետական պահպանության տեսանկյունից հետաքրքիր անձ եմ, հարկ է համարում ինչ-որ ձևով իմ անվտանգությունը պահպանել, ապա դա իր որոշումն է»,- իր խոսքում ասել էր Աշոտ Փաշինյանը։
09:36
09:27
09:14
09:02
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02