Աշխարհի ամենահայտնի տեխնոլոգիական միլիարդատերերից երկուսը՝ Իլոն Մասկը և Մարկ Ցուկերբերգը, պայմանավորվել են դիմակայել միմյանց ավանդական խառը մարտարվեստի վանդակում։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Մասկը Twitter-ում գրել է, որ «պատրաստ է վանդակում մենամարտի» Ցուկերբերգի հետ։ Դրան ի պատասխան՝ Facebook-ի և Instagram-ի մայր ընկերության՝ Meta-ի ղեկավար Ցուկերբերգը հրապարակել է Մասկի Twitter-ի սքրինշոթը՝ մեկնաբանելով. «Ինձ տեղյակ պահեք, թե որտեղ ենք հանդիպելու»: Meta-ի ներկայացուցիչը BBC-ին ասել է, որ «պատմությունը մեկնաբանությունների կարիք չունի»: Մասկը պատասխանել է Ցուկերբերգի հարցին. «Ութանկյուն՝ Վեգասում»։ Ութանկյունը հատուկ պարսպապատ արենայի անվանումն է, որտեղ մենամարտեր են կազմակերպվում Ultimate Fighting Championship («Բացարձակ մարտական առաջնություն») կազմակերպության կողմից: Այն գտնվում է Լաս Վեգասում, Նևադա: Իլոն Մասկը, ով այս ամսվա վերջին դառնում է 52 տարեկան, Twitter-ի իր էջում գրել է. «Ես հիանալի քայլ ունեմ պահուստում, որը ես անվանում եմ «ծովացուլ». ես պարզապես պառկում եմ իմ հակառակորդի գլխին և ոչինչ չեմ անում»: Նա նաև Twitter-ում գրել է. «Ես գրեթե երբեք չեմ մարզվում, բացի երեխաներիս երբեմն վերցնելուց և օդ նետելուց»: 39-ամյա Ցուկերբերգը երկար ժամանակ խառը մենամարտերի վարպետ է և նույնիսկ հաղթել է ջիու-ջիցուի մրցաշարերում։
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03