ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ շփոթել է նրա պաշտոնը։ Զրույցի սղագրությունը հրապարակված է Սպիտակ տան կայքում։
Զրույցի ընթացքում ամերիկացի առաջնորդը սխալ է թույլ տվել՝ երկու անգամ Մոդիին նախագահ անվանելով։
«Պարոն նախագահ, պարոն նախագահ... Պարոն վարչապետ Մոդի, պարոն վարչապետ, շնորհակալ եմ, որ եկել եք եւ բարի գալուստ Սպիտակ տուն»,- ասել է Բայդենը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հունիսի 21-ին պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ։ Երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է Վաշինգտոնում։
ABC News-ի փոխանցմամբ՝ Մոդին ջերմ ընդունելության է արժանացել Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։
Բայդենը եւ Մոդին հանդիպել են Օվալաձեւ աշխատասենյակում, այնուհետ Արեւելյան սրահում կարճ մամուլի ասուլիսի համար ներկայացել:
Հնդկաստանի վարչապետը հայտնվել է նաեւ Կապիտոլիումի բլրի վրա՝ հինգշաբթի երեկոյան Սպիտակ տանը կայանալիք պետական ընթրիքից առաջ Կոնգրեսի համատեղ նիստում ելույթ ունենալու համար։
Նա հոտնկայս ծափահարությունների է արժանացել․ երբ նա մտել է դահլիճ, ներկաները վանկարկել են «Մոդի, Մոդի»,- նշում է ամերիկյան հեռուստաալիքը։
13:05
12:50
12:47
12:31
12:06
11:55
11:44
11:18
11:03
10:43
10:19
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
18:24
18:07
17:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02