Իրանի եւ Ալժիրի էկոնոմիկայի նախարարները հինգշաբթի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բանակցություններ են անցկացրել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) համաժողովի շրջանակում, հայտնում է Tasnim-ը։ Հանդիպման ժամանակ Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին նշել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի վարչակազմի վարած քաղաքականությունը մուսուլմանական երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ «Հաշվի առնելով ալժիրյան կողմի բարձր հետաքրքրությունը՝ որոշվել է, որ քննարկման թեմաները երկու երկրների փորձագիտական խմբերի կողմից կուսումնասիրվեն մինչեւ այս ամսվա վերջ՝ երկու երկրների միջեւ առեւտուրն ու ներդրումները մեծացնելու նպատակով»,- ասել է իրանցի նախարարը։ Նա ընդգծել է, որ Իրանն ու Ալժիրն ունեն բարձր ներուժ եւ հնարավորություններ, հատկապես տնտեսական ոլորտում՝ համագործակցության մակարդակը բարձրացնելու համար։ Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են նաեւ համապատասխան ուղիներ ստեղծել տնտեսական համագործակցության թեմաների հաստատման համար։ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը (APEC) 21 անդամից բաղկացած միջկառավարական համաժողով է, որը նպաստում է ողջ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առեւտրի զարգացմանը։
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02