Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ղազախստանի իր գործընկեր Ալիխան Սմաիլովի հետ։ Քննարկվել է Միջին (Տրանսկասպյան) միջանցքի գրավչության բարձրացման հարցը, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի երկրների համար, Ղարիբաշվիլին հայտարարել է կոնկրետ ճանապարհային քարտեզի գոյության մասին, հայտնում է «Գռուզիա Online»-ը։
«Անցյալ տարվա նոյեմբերին մենք ստորագրեցինք եռակողմ հուշագիր, մենք համագործակցում ենք Ադրբեջանի և Ղազախստանի հետ այս նախագծի շուրջ, որպեսզի մեծացնենք միջանցքի գրավչությունը, որպեսզի ավելի շատ բեռներ անցնեն այդ ճանապարհով։ Մենք ունենք կոնկրետ ճանապարհային քարտեզ, որն արդեն համաձայնեցրել ենք Ղազախստանի հետ, սա 5-ամյա ծրագիր է»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Նրա խոսքով, երկաթուղիների արդիականացման ուղղությամբ զգալի ներդրումներ են կատարվում, ինչը կկրկնապատկի դրանց հզորությունը։
«Այս ուղղությամբ մենք նաև այլ կարևոր ծրագրեր ունենք՝ աշխատում ենք նոր նավահանգստի կառուցման վրա։
Ես անձամբ վարչապետին տեղեկացրել եմ, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է կառուցել նոր նավահանգիստ՝ Անակլիա խորջրյա նավահանգիստը, և աշխատանքները կսկսվեն այս տարի, աշնանը՝ հոկտեմբերի մոտ, 51%-ը կպատկանի Վրաստանի կառավարությանը, և Մնացած 49%-ի համար մենք պատրաստվում ենք լուրջ բանակցություններ վարել»,- հավելել է Ղարիբաշվիլին։
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02