«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը 2022 թվականի վերջում ունեցել է 2 հողամաս, մեկ այգետնակ, մեկ ավտոտնակ, մեկ բնակարան եւ մեկ անհատական բնակելի տուն։ Նրա ամենաթարմ գնումը Ջրվեժում գտնվող հողամասն է, որը նա ձեռք է բերել 2019 թվականին։ Նա հանդիսանում է այս բոլոր անշարժ գույքերի համատեղ սեփականատերը։ Արդեն 2021 թվականին Տիգրան Խաչատրյանը նաեւ ավտոմեքենա է գնել՝ 2014 թվականի արտադրության, Mazda մակնիշի։ Պարզվում է՝ փոխվարչապետը բանկում նաեւ ավանդ ունի՝ 15 հազար դոլարի չափով։ Տարվա ընթացքում Խաչատրյանի դրամական միջոցները կտրուկ ավելացել են. բանկային հաշիվներում նա տարվա սկզբում ունեցել է 462 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 5 մլն 400 հազար դրամ, ունեցել է նաեւ 20 հազար դոլար։ Իսկ որպես կանխիկ դրամ նա հայտարարագրել է 8500 դոլար։ Տիգրան Խաչատրյանը մեկ տարում 24 մլն դրամից ավելի եկամուտ է ունեցել, որից 23 մլն դրամը Ֆինանսների նախարարությունից ստացված վարձատրությունն է՝ որպես նախարար, եւ 721 հազար դրամ էլ՝ որպես փոխվարչապետ։ Հավելենք, որ, հայտարարգրի համաձայն, Տիգրան Խաչատրյանի կինը՝ Սյուզաննա Բաբաջանյանը «ԿՈԴԵՈԳՌԱՄ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է, իսկ որդիներից Մուշեղ Խաչատրյանը «Ռեվոլուշնարի թեքնոլոջիս» ՓԲԸ բաժնետեր է։ Նկատենք, որ նրա կինը «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստանում» որպես տնտեսագետ է աշխատում, որդիներից մեկը ՊԵԿ-ում գլխավոր մասնագետ է, մյուսն էլ՝ «Ակբա» բանկի բաժնի ղեկավար է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
10:25 16.08.26
10:10 16.08.26
10:50 16.08.26
09:38 17.08.26
09:42 17.08.26
09:22 17.08.26
10:13 17.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02