«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրեր առաջ գրել էինք, որ ՆԳՆ ենթակայության ներքո գործող կառույցներում՝ ոստիկանության բաժիններում, փրկարար ծառայություններում եւ այլն, հանձնարարվել է փակցնել ոստիկանապետ Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալների նկարները: Ըստ հիերարխիայի` վերեւում Վահե Ղազարյանի մեծ նկարն է տեղակայվում, ներքեւում կողք-կողքի շարված են 4 տեղակալների՝ Դավիթ Համբարյանի, Արփինե Սարգսյանի, Արամ Հովհաննիսյանի եւ Կամո Ցուցուլյանի նկարները։ Ոստիկանությունից գրավոր հարցմամբ խնդրել էինք պարզաբանել, թե ճի՞շտ է արդյոք այդ տեղեկատվությունը, թեեւ առանձին ոստիկաններ մեզ հետ մասնավոր զրույցներում հաստատել էին այդ տեղեկությունը։ Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան հետեւյալ պարզաբանումն ենք ստացել․ «ՆԳ նախարարության ղեկավարությանը վերաբերող նյութերի (կենսագրական տվյալներ, լուսանկարներ եւ այլն) կիրառումն անձնակազմի հետ տարվող աշխատանքներում՝ կանոնակարգված չէ, եւ ստորաբաժանումներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում այդ կարգի նյութերի օգտագործման ոլորտն ու նպատակահարմարությունը»։ Փաստորեն ենթադրվում է, որ ներքին գործերի նախարարության մի ստորաբաժանումը կարող է, օրինակ, Վահե Ղազարյանի նկարով բացիկներ պատրաստել, մյուս ստորաբաժանումը՝ ասենք, Արփինե Սարգսյանի նկարով շապիկներ կրել կամ Կամո Ցուցուլյանի նկարը դնել աշխատանքային համակարգիչների էկրաններին, եւ այսպես շարունակ։ Իսկ, իրականում, ոստիկանության պատասխանը փորձում է մեզ հասկացնել, որ ոչ թե վերեւներից է այդ վինետկան տեղադրելու հրահանգն իջեցվել, այլ ոստիկանները, Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալների հանդեպ ունեցած անկեղծ ու անբասիր սիրուց դրդված, բերել ու նրանց նկարները կախել են իրենց հիմնարկների պատերին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23