Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում, լրացուցիչ վերահսկողություն է սահմանվել ճանապարհներին: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ստացվող տեղեկատվության կապակցությամբ Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են անցկացվում՝ ուղղված անվտանգության միջոցառումների ուժեղացմանը։ Լրացուցիչ հսկողություն է սահմանվել ճանապարհներին։ Հնարավոր է զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակում։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ ձեռնարկվող միջոցներին», - գրել է նա Telegram-ի իր ալիքում։ Ավելի վաղ «Վագներ» ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի Telegram ալիքում տեղադրվել էին մի քանի ձայնագրություններ, որոնցում, մասնավորապես, նա պնդել է, թե իր ստորաբաժանումներին հարվածներ են հասցրել, և դրանում մեղադրել Է երկրի ռազմական ղեկավարությանը: ՌԴ ԱԴԾ-ն այս հայտարարությունների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբության կոչի փաստով։ ՌԴ ՊՆ-ն արձագանքել էլ արձագանքել է՝ նշելով, որ «Եվգենի Պրիգոժինի անունից սոցկայքերում տարածվող բոլոր հաղորդագրություններն ու կադրերը` ՌԴ ՊՆ կողմից «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության թիկունքի ճամբարներին հարվածելու մասին, իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են»: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին և «անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում»:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55