Ուժայինները շրջապատել են «Վագներ ՄՌԿ Կենտրոնի» շենքը Սանկտ Պետերբուրգում, Զոլոտայա փողոցում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։ Կենտրոնի տարածք մուտքի մոտ հերթապահում են մի քանի իրավապահներ։ «Շենքը շրջապատված է», շրջանցեք այն,- ասել է նրանցից մեկը տաքսու վարորդին, որի ծառայություններից օգտվել է գործակալության թղթակիցը։ Զոլնայա փողոցի երկայնքով կանգնած են մի քանի ոստիկանական ավտոմեքենաներ, այստեղ են նաեւ լրագրողները։ Անբաններ «Վագներ ՄՌԿ Կենտրոնի» մոտ առայժմ չեն նկատվում։ «Վագներ ՄՌԿ Կենտրոնը», որը զբաղվելու է պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմամբ, բացվել է Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 4-ին։ Այն ներառում է շենքերի համալիր, որտեղ կան տեղեր գյուտարարների, նախագծողների, IT մասնագետների անվճար տեղակայման համար, փորձարարական արտադրության եւ սթարտապ-տարածքներ։ Պրիգոժինի խոսքով՝ կենտրոնի առաքելությունը «հարմարավետ միջավայրի ապահովումն է նոր գաղափարների արտադրման համար՝ Ռուսաստանի պաշտպանունակությունը, այդ թվում տեղեկատվական, բարձրացնելու նպատակով»։ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը շաբաթ գիշեր տեղեկացրել է, որ սոցցանցերում տարածվող ամբողջ տեղեկատվությունը Եվգենի Պրիգոժինի անունից իբր «Վագներ» ՄՌԿ թիկունքի զորամասերին ՌԴ պաշտպանության նախարարության հասցրած հրթիռա-ռումբային հարվածների մասին չի համապատասխանում իրականությանը եւ տեղեկատվական սադրանք է։ Այս մասին հայտարարել են նաեւ պաշտպանության նախարարությունում։ Ռուսաստանի ԱԴԾ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Պրիգոժինի նկատմամբ ՌԴ Քր.օր, 279 հոդվածով՝ զինված խռովության կազմակերպման փաստով։ Պրիգոժինը հայտարարել է, որ «Վագների» շարասյունը շարժվում է դեպի Ռոստով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ավելի ուշ հայտարարել են, որ Կիեւի ռեժիմը, օգտվելով Պրիգոժինի սադրանքից, բրիգադները կենտրոնացնում է Բախմուտի ուղղությամբ հարձակվելու համար, բայց «զորքերի Հարավային խմբավորման զինծառայողները հակառակորդին հասցնում են ավիացիոն եւ հրետանային հարվածներ»։
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02