Հեռախոսազրույցներ եմ ունեցել G7-ի արտաքին գործերի նախարարների հետ։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Մենք կարծիքներ ենք փոխանակել Ռուսաստանի իրավիճակի վերաբերյալ։ Ես ակտիվացրել եմ ճգնաժամային արձագանքման կենտրոնը։ Մեր աջակցությունն Ուկրաինային չի թուլանում»,- գրել է նա։ Նշենք, որ G7-ում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Կանադան։ Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԿ Թելեգրամ-ալիքում հայտարարություն էր հայտնվել այն մասին, որ ՄՌԿ-ի դեմ օդային գրոհ է իրականացվել։ Մեղքը դրվել էր Ռուսաստանի զինվորական ղեկավարության վրա։ «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել է «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ զինված խռովության կոչելու մեղադրանքով։ Ավելի ուշ Պրիգոժինը հայտարարել էր, որ վերահսկողության տակ է վերցրել Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում օդանավակայանը։ Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել, որ Վորոնեժի բոլոր կարեւոր օբյեկտները նույնպես գտնվում են «Վագների» վերահսկողության տակ։
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02