«Վագներ» ՄՌԿ ուժերը Վորոնեժի մոտ խոցել են ԻԼ-22 ինքնաթիռը, իր տելեգրամյան ալիքում տեղեկացրել է «Առաջին ալիքի» զինվորական թղթակից Իրինա Կուկսենկովան։
«Ինքնաթիռում 10 մարդ է եղել։ Երբ Պրիգոժինին արդեն ՀՌՇ-ում հարցրել են՝ ինչո՞ւ, չէ՞ որ այդ ինքնաթիռը հարվածներ չի հասցնում, այլ ուրիշ գործառույթներ ունի, նա ասել է․ դե ստորաբաժանման հիմար ՀՕՊ-ականը թռչող ամեն բան խփում էր․․․ Պրիգոժինը համաձայնվել է 50 մլն ռուբլի փոխհատուցում վճարել զոհված օդաչուների հարազատներին»,- նշել է Կուկսենկովան։ «Մեդուզա» պարբերականի հաղորդմամբ, երեկ՝ հունիսի 24-ի կեսօրին մոտ, երբ «Վագներ» ՄՌԿ-ի խմբերը շրջանցող ճանապարհով անցնում էին Վորոնեժի մոտով, հարձակման են ենթարկվել ՌԴ Օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) հարվածային ուղղաթիռների կողմից։ «Ոչնչացվել է առնվազն մեկ բեռնատար (հայտնի չէ, պատկանել է, արդյոք, այն ՄՌԿ-ին)։ Վարձկաններն իրենց ՀՕՊ համալիրներից պատասխան կրակ են բացել ուղղաթիռների վրա և խոցել են դրանցից մեկը Բաբյակովոյում (Վորոնեժի արվարձան)։ Հաղորդվում է ևս երկու խոցված ուղղաթիռի մասին (հաստատված է միայն մեկի ոչնչացումը)»,- գրում է «Մեդուզան»։ Տեղեկացվում է, որ հրթիռներից մեկը (հավանաբար վագներցիների ՀՕՊ-ից արձակված) պայթել է գետնի վրա․ վնասվել է Վորոնեժի ծայրամասում գտնվող նավթաբազան։ Եվս մեկ արկ պայթել է բնակելի թաղամասի բակում։ Բացի այդ հրապարակվել է կործանված Կա-52 ուղղաթիռի լուսանկարը, ինչպես պնդում են, Վորոնեժից 120 կմ հարավարևելքում։ Եվս մեկ Կա-52 ուղղաթիռի հաջողվել է խուսափել հրթիռի հարվածից անմիջապես Վորոնեժում։
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01