«Ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից մեկը՝ քաղաքացիների նախաձեռնությամբ օրենսդրական առաջարկ ներկայացնելն է»,-ԱԺ արտահերթ նստաշրջանում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին դիմեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստանում ընթանում է «ՀայաՔվեն»: Պատգամավորի խոսքով՝ այդ գործընթացում նոտարական ինստիտուտն ամրագրված է որպես կարևորագույն դերակատարություն ունեցող, բայց բացակայում են մեխանիզմները, թե ինչպես կարող են առանց լրացուցիչ ջանքերի, ֆինանսական միջոցների քաղաքացիները միանան այդ նախաձեռնությանը: «Այս նախաձեռնությունը հայտնվել է վարչական անպատասխանատու մի իրավիճակում, երբ քաղաքապետարանի և մի շարք վարչական շրջանների, ինչպես նաև համայնքների ներկայացուցիչները հրաժարվում են տարածքներ հատկացնել այս նախաձեռնությանը միացող քաղաքացիներին ստորագրությունը դնելու գործընթացի կազմակերպման համար»,-ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը: Նախարար Գրիգորի Մինասյանն ասաց, որ կուսումնասիրի, եթե Արդարադատության ոլորտին վերաբերվի, կարձագանքի՝ հավելելով, որ ծանոթ չէ դետալներին: Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ուղղակի կապ ունի նախարարության հետ՝ հավելելով, որ նախաձեռնությունը ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից է, որում նոտարներն են ներգրավված: Պատգամավորը նաև հայտնեց, որ իր ձեռքի տակ է հայտնվել Երևանի Կենտրոն, Ավան, Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարների և Դիլիջան համայնքի ղեկավարի պատասխանները, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ մարդիկ հրաժարվում են քաղաքացիական այս կարևոր նախաձեռնությանը հատկացնել տարածքներ, որտեղ քաղաքացիները կարողանան գան իրենց ստորագրությունները դնեն: «Որպես արդարադատության նախարար, կարող եմ ասել, որ յուրաքանչյուր կողմ կարող է կնքել պայմանագրեր և այնպիսի գործողություններ իրականացնել, որոնց համար օրենքով լիազորություններ ունի»,-պատասխանեց նախարար Գրիգոր Մինասյանը և նշեց, որ եթե որևէ կողն չի ստորագրում պայմանագիրը, ապա այդտեղ գործադիրն իրավասություն չունի որևէ կողմի ստիպել կնքել պայմանագիր և վարձակալության տալ տարածք: Իր ելույթում Արծվիկ Մինասյանը պարզաբանեց, որ օերնսդրական կարգավորմամբ՝ ստորագրահավաքը պետք է իրականացվի վարչական շրջաններում, համայնքապետարաններում՝ դրանց ղեկավարների պատասխանատվության ներքո և հանրային ծառայողների անմիջական պարտադիր մասնակցությամբ, մյուս միջոցը նոտարական կարգավորմամբ նախաձեռնություններին հայտարարությամբ միանալն է և երրորդ միջոցը էլեկտրոնային ստորագրություն հավաքելն է: «Սահմանադրությամբ հռչակված անմիջական ժողովրդավարության կարևոր այս ինստիտուտն այսօր վարչական բյուրոկրատիայի անպատասխանատու վարքագծի, քաղաքական այս կամ այն շահերից ելնելով ուղղակի ձախողվում է»,-ասաց Արծվիկ Մինասյանը: ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը հարցրեց, թե ինչո՞ւ այդ օրենսդրական նախաձեռնությամբ «Հայաստան» դաշինքը հանդես չի գալիս, առավել ևս, որ պահանջվող 50 հազարից 6 անգամ ավել ձայն է ստացել: Արծվիկ Մինասյանն ասաց, որ իր խոսքն աղավաղում են, որ ինքը խոսում է օրենքի նախաձեռնություն ներկայացնելու սահմանադրորեն իրավասու սուբյեկտի՝ ժողովրդի իրավունքի մասին, որի այդ կարևորագույն իրավունքի իրականացումը խոչընդոտվում են վարչարարության և օրենսդրական բացերի հետևանքով և ՔՊ-ն պետք է մտածի դրանք վերացնելու մասին, այլ ոչ թե մանիպուլյացնի իրավիճակով:
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02