«Դուք բոլորդ տեսաք, հասկացաք, թե ինչ պայմաններում են ընթանում ԱԺ նիստերը, սա ուղղակի խայտառակություն է», ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ խոսելով այսօր ԱԺ նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպին։
«Ամեն անգամ ինչ-որ առիթ փնտրել և նիստերը վերածել փողոցային, խուլիգանական գործընթացի... Ես այլևս շատ անհարմար եմ զգում այս դահլիճ մտնել, որովհետև ամեն անգամ մտնում ես և չգիտես, թե այս դահլիճում քեզ ինչ է սպասվում։ Ես ամաչում եմ ամեն անգամ, որ ուղիղ եթերում մարդիկ ստիպված են լսել փողոցային բառապաշարի կիրառում պատգամավորների կողմից։ Դուք ուղղակի չեք լսել, թե ինչ էր տեղի ունենում այն ժամանակ, երբ ընդմիջում էր հայտարարված։ Իշխանական պատգամավորները անթաքույց վիրավորանքներ ու սպառնալիքներ էին հնչեցնում ընդդիմադիրների հասցեին»,- ասաց նա։
Թ. Թովմասյանը նշեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն այսօրվա նիստին չի մասնակցի. «Սա ի նշան բողոքի, որ մենք չենք կարող հանդուրժել այսպիսի իրավիճակը։ Ուզում եմ նկատել, որ այս լարվածությունը ԱԺ նախագահից սկսվեց։ Ինքը սկսեց վիրավորել ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, հետո, ի նշան բողոքի, դուրս եկավ դահլիճից, ինչից հետո ՔՊ-ականները սկսեցին իրենց փողոցային լեքսիկոնը գործի դնել։
Իսկապես, մենք լուրջ մտածելու խնդիր ունենք, ում հետ գործ ունենք։ Անկեղծ չեմ պատկերացնում այսօրվա մեր աշխատանքներն այլևս»,-ասաց Թ. Թովմասյանը։
Նա նշեց, որ այսօր հաստատ չեն մտնելու նիստերի դահլիճ, մյուս օրերի մասով որոշում կկայացնեն։
09:36
09:27
09:14
09:02
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02