«Փաստ» օրաթերթը գրում է. «Ֆինանսների նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Վիճակախաղերի մասին» օրենքում: «Լիցենզավորման մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքների համաձայն՝ ՀՀ տարածքում «Վիճակախաղերի կազմակերպման» գործունեությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, սակայն օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված «ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման» գործունեության լիցենզիա չունեցող կազմակերպությունները ՀՀ տարածքում ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորություն են ստեղծում: Դրանք ՀՀ-ում լիցենզավորված ընկերությունների համար դարձել են անմրցելի՝ ստեղծելով ակնհայտ հակամրցակցային միջավայր, ինչպիսիք են՝ պետական տուրքերից և հարկերի վճարումներից ազատված լինելը, անարգել գովազդների իրականացումը, բացի դա, գործ ունենք նաև հաճախորդների շահերի պաշտպանվածության բացակայության խնդրի հետ, քանի որ, ի տարբերություն ՀՀ-ում լիցենզավորված կազմակերպիչների, չկան հստակ երաշխիքներ և մեխանիզմներ, որ հաճախորդների իրավունքները չեն ոտնահարվի ՀՀ-ում չլիցենզավորված և համանման գործունեություն իրականացնող օտարերկրյա ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու դեպքում: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված «Վիճակախաղերի կազմակերպման» գործունեության լիցենզիա չունեցող, ՀՀ տարածքում ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորություն ստեղծող կազմակերպությունների կայքերն ենթակա են արգելափակման: Օրինակ՝ արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, այդ խաղերի գովազդումը ՀՀ տարածքում և «ԱՄ» դոմենային տիրույթում: «Օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի կայքերն ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից: Այդ պահանջի խախտման դեպքում օպերատորի համապատասխան լիցենզիայի գործողությունը ենթակա է կասեցման»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03