Նավթի պահանջարկն աշխարհում կարող է աճել՝ մինչեւ 2045թ. հասնելով օրական 110 մլն բարելի, իսկ էներգակրի ընդհանուր պահանջարկն այդ ընթացքում կբարձրանա 23 տոկոսով։ Այս մասին հայտարարել է ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Հայսամ ալ-Գայսը, տեղեկացրել է CNBC-ն։ «Նավթն անփոխարինելի է տեսանելի ապագայում։ Մեր կանխատեսմամբ՝ մենք տեսնում ենք, որ նավթի գլոբալ պահանջարկը կավելանա՝ մինչեւ 2045թ. հասնելով օրական 110 մլն բարելի»,- նշել է Հայսամ ալ-Գայսը՝ ելույթ ունենալով Energy Asia համաժողովի (որը տեղի էր ունենում Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում) բացման ժամանակ։ Նրա խոսքով՝ մինչեւ 2045թ. նավթի բաժինը համաշխարհային էներգետիկ հաշվեկշում կլինի 29 տոկոսի մակարդակին։ Ընդ որում՝ նավթագազային ճյուղի ֆինանսավորման դեֆիցիտը կարող է սպառնալիքի տակ դնել էներգահամակարգերի անվտանգությունը եւ հանգեցնել գլոբալ էներգետիկ քաոսի։ Նա ավելացրել է, որ ապագայում էներգիայի վերականգնվող աղբյուրները մեծ դեր կխաղան աշխարհի էներգետիկ հաշվեկշռում։ Ընդ որում՝ ՕՊԵԿ որոշ երկրներ արդեն սկսել են մեծ փողեր ներդնել այդ ուղղությամբ։
11:09
10:45
10:28
10:12
09:45
09:36
09:27
09:14
09:02
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14