Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հրապարակային հարցազրույցում ասել է, որ Մեղրիի տարբերակը իր ներկայությամբ քննարկվել է Ռուբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի միջեւ 1999-ի հուլիսին Սադարակում: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նա նաեւ հայտարարել է, որ Քոչարյանն իրեն ասել է, որ Մեղրիի տարբերակը լավ տարբերակ է ԼՂ հակամարտության լուծման համար: Ըստ իրեն, տարբերակը հետեւյալն է. Հայաստանին է միացվում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը եւ Լաչինը, փոխարենը Հայաստանն Ադրբեջանին է զիջում Մեղրիի շրջանը 1988-ի սահմաններով, որպեսզի Ադրբեջանը ցամաքային կապ ձեռք բերեր Նախիջեւանի հետ: Սակայն այդպիսով Հայաստանը կորցնում էր իր ցամաքային կապը Իրանի հետ: 2000-ի հունիսի 2-ին «Առավոտ» օրաթերթում եղել է հրապարակում, որ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը 2000-ի ապրիլի 25-ին Գլենդելի հայ համայնքի հետ հանդիպմանը մասնավոր, ոչ պաշտոնական ելույթի ժամանակ հայտարարել է հետեւյալը՝ Մեղրին տրվում է Ադրբեջանին, Ղարաբաղը Լաչինի հետ՝ Հայաստանին: Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ: Ելույթը հրապարակվել էր «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթում, որը մեջբերել էր նաեւ Օսկանյանի խոսքը, որ այդ առաջարչկի մեջ ինչ-որ տրամաբանություն կա եւ պետք է դրվի լուրջ քննարկման»,-ընդգծեց Փաշինյանը:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44