Անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկացրել է «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի դեմ գործը դադարեցնելու մասին, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «ՌԴ ԱԴԾ քննչական վարչության հունիսի 23-ին հարուցած քրեական գործի (ՌԴ Քր.օր. 279 հոդվածով, զինված խռովության փաստով) հետաքննության ընթացքում պարզվել է, որ դրա մասնակիցները հունիսի 24-ին դադարեցրել են գործողությունները՝ ուղղված հանցագործություն կատարելուն»,- որոշումը պարզաբանել են գերատեսչությունում, ավելացնելով, որ «դա եւ հետաքննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները հաշվի առնելով՝ քննչական մարմինը հունիսի 27-ին որոշում է կայացրել քրեական գործը դադարեցնելու մասին»։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Պրիգոժինը «կգնա Բելառուս», իսկ գործը զինված խռովության կազմակերպման փաստով կդադարեցվի։ Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ իր մարտիկներն առաջ են ընթանում Ռուսաստանի տարածքով՝ «արդարության երթարշավով», ինչից հետո գլխավոր դատախազությունը գործ էր հարուցել զինված խռովության կազմակերպման մասին։ Հունիսի 24-ի առավոտյան «Վագներ» ՄՌԿ-ն փակել էր Դոնի Ռոստովի վարչական շենքերը եւ սկսել շարժվել Մոսկվայի ուղղությամբ, նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով, որտեղ ՄՌԿ-ի ղեկավարի գործողություններն անվանել է «հարված թիկունքին» եւ նախազգուշացրել է Պրիգոժինին ու նրա ենթականերին հետեւանքների մասին։ Նրան աջակցել են Պետդուման, Դաշնության խորհուրդը եւ մի շարք շրջանների ղեկավարները, Ռոստով են ուղարկվել չեչենական «Ահմատի» ուժերը։ Երեկոյան Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է Պրիգոժինի հետ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների մասին, որոնց արդյունքում կողմերը պայմանավորվել են «իրավիճակի հանգուցալուծման ընդունելի տարբերակի շուրջ՝ ընկերության մարտիկների համար անվտանգության երաշխիքով»։ Խռովության մեջ մեղադրվող «Վագներ» ՄՌԿ-ն հայտարարել է, որ որոշել է իր շարասյուները շրջել եւ հետ ուղարկել դաշտային ճամբարներ։
16:35
16:15
14:33
13:25
13:13
12:36
12:13
12:02
11:40
11:12
10:45
10:22
09:46
09:33
09:16
09:02
23:06
21:45
21:21
17:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:45
09:32
09:15
09:01
09:54
09:35
09:02
09:46
09:37
09:17
09:02
09:46
09:34
09:17
09:02
00:00
00:00
00:00
00:00
09:36
09:27
09:14
09:01
09:45
09:38
09:27
09:02
09:56
09:45
09:34
09:18
09:57
09:46
09:39
09:28
09:14
09:15
09:02
09:44
09:12
09:26
09:45
09:35
09:17
09:02
09:46