ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության երկու պարեկ, Ավան վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան: Մոտենալով վարորդին՝ Երևանի 46-ամյա բնակչուհուն, պարեկներից մեկը խնդրել է ներկայացնել ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և վարորդական իրավունքի վկայականը, որին ի պատասխան՝ կինը հայտնել է, որ ունի վարորդական իրավունքի վկայական, սակայն իր մոտ չէ և խնդրել է սպասել, մինչև կմոտեցնեն
Մինչ այդ հիշյալ կինը թույլ չի տվել, որպեսզի պարեկները նույնականացում կատարեն, ինչպես նաև հրաժարվել է տրամադրել անձնագիրը՝ հայտնելով կեղծ տվյալներ, որոնք մուտքագրելիս որևէ տվյալ չի հայտնաբերվել: Բազմաթիվ պնդումներից հետո, երբ կինը թույլ է տվել նույնականացնել դեմքով, պարզվել է, որ վարորդական իրավունքի վկայական չունի: Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենան երթևեկել է ոչ իրական հաշվառման համարանիշներով, չի եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր, տեխնիկական զննությունը ժամկետանց է եղել կամ բացակայել է:
Պարեկային ծառայության աշխատակիցները ցանկացել են կազմել արձանագրություններ, որի ժամանակ նրանց են մոտեցել մի շարք քաղաքացիներ՝ շուրջ 8 տղամարդ, որոնք գտնվել են ոչ սթափ վիճակում, հնչեցրել հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ: Նշված քաղաքացիներից մի քանիսը մոտեցել և փորձել են խոչընդոտել պարեկների օրինական գործողություններին՝ թույլ չեն տվել կազմել արձանագրություններ: Այդ ընթացքում մոտեցել են օժանդակ ուժեր և հիշյալ 4 տղամարդկանց վարչական ձերբակալման ժամանակ 46-ամյա կինը դուրս է եկել ավտոմեքենայի սրահից, հայհոյել, երկու ձեռքով հարվածներ հասցրել պարեկի դեմքի շրջանում՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածք: Բացի այդ, անհետացել է նաև հիշյալ պարեկին կցված տեսախցիկը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 46-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև հիշյալ տղամարդկանցից երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46-ամյա կնոջ և տղամարդկանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ մյուս տղամարդու նկատմամբ կիրառվել է գրավը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03