Իմանալով, որ որդիս որպես կամավոր, այդ թվում իմ կոչով, զինվորագրվել է, չեմ իմացել ինքը որտեղ է ու չեմ հետաքրքրվել, դրա համար ունեցել եմ մի պատճառ։
Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես մտածել եմ, որ եթե հիմա հետաքրքրվեմ՝ որտեղ է իմ որդին, նշանակում է, որ մյուս զինվորներին իմ որդին չեմ համարում։ Ինձ անգամ չի հետաքրքրել՝ իրեն թիկունքայի՞ն տեղ են պահում, առաջնագծո՞ւմ է, վտանգավոր է, վտանգավոր չէ։ Ես ինքս ինձ որպես ՀՀ վարչապետ ու քաղաքացի, արգելել եմ որևէ ձևով հետաքրրքվել, թե որտեղ է իմ որդին, կամ օրը ավարտվեց՝ ինչ է տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ հարցով առաջին անգամ հետաքրքրվել է նոյեմբերի 9-ից հետո։
«Առաջին անգամ հետաքրքրվել եմ նոյեմբերի 9-ից հետո, արդեն ինքը վերադարձել էր, տանն էր։ Երբ պատերազմից հետո հանդիպում էի անհետ կորած զինվորների, զոհվածների հարազատների հետ, մամուլում ու այլ շրջանակներում հարց էր ծագել, թե որդիս ձևական է գնացել պատերազմ, հարցեր էին տաիս, թե ինչպես է ստացվել, որ նա վերադարձել է մյուսները՝ ոչ։
Առաջին անգամ այդ օրն եմ հետաքրքրվել, ինքը որտեղ է եղել, այդ ժամանակ եմ իմացել, որ ինքը հետախուզական խմբի մեջ առաջադրանք է ունեցել առաջնագծում, փոքր խմբով լինելով ջոկի հրամանատար ընկել է հրետակոծության տակ ու իր ծառայակիցը, որի հետ իրենք գետնին պառկած են եղել, մարմիններով իրար հպված ու մյուս զինվորը զոհվել է։ Բեկո՞րն է որոշել, որ վարչապետի որդին չպետք է զոհվի։ Ընդ որում այն գնդից, որտեղ որդիս է եղել, 21 անձ զոհվել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
11:09
10:45
10:28
10:12
09:45
09:36
09:27
09:14
09:02
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14