Երևանի ավագանու նիստին քաղաքապետարանի Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը զեկուցեց նախագիծ, որով նոր գնված 15 տրոլեյբուսը նվիրատվությամբ հանձնվում է «Երանի էլեկտրատրանսպորտ» ընկերությանը, քանի որ այնտեղ է հաշվառվելու բոլոր տեսակի էլէկտրական տրանսպորտային միջոցները:
Ավագանու անդամներին վստահեցվեց, որ նոր բերված տրոլեյբուսները մաքսազերծվելուց հետո 7-10 օրում դուրս կգան գիծ:
Նախագիծն ընդունելուց հետո ավագանու նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը խոսքը փոխանցեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ քաղաքապետարանի ձեռքբերումների մասին ամփոփիչ խոսք ասելու համար:
«Այս դրական լավ ընթացքը գնում է, բայց շատ դեպքերում չենք տեսնում, որ այդ ընթացքի հետևում կանգնած է թիմ և իրականացված մեծ ծավալի աշխատանք»,-ամբիոնի մոտից հայտարարեց Ավինյանը:
Նա տաղեկացրեց, որ նախորդ օրն էլ հայտարաեցին, որ Երևան քաղաքը ստանալու է 30 նոր «ԺոնգԹոնգ» մակնիշի ավտոբուսներ՝ առանց հավելյալ վճարումների, գործող պայմանագրում փոփոխություններ անելով:
«Երևան քաղաքն ունի 12-մետրանոց 87 ՄԱՆ ավտոբուս, գնել է 150 «ԺոնգԹոնգ», որը դառնում է 180»,-ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ բարեփոխումները միայն ավտոբուսներ գնելով չէ, որ արվում է, այլ մեծ կարգավորիչ գործընթացներ էլ են իրականացվում, մասնավորապես՝ քաղաքային տրանսպորտում ներդնելու են էլեկտրոնային վճարման համակարգ, որով քաղաքացիները նույնիսկ բանկային քարտով կկարողանան ուղեվարձը վճարել:
Ավինյանը շնորհակալություն հայտնեց մարդկանց, որոնք այդ ամենը հնարավոր են դարձրել կարճ ժամկետում՝ հայտարարելով, թե այդ ուղղությամբ մտքեր նախկինից էլ են եկել, բայց կոնկրետ գործն արվել է վերջերս՝ կոնկրետ անձանց կողմից:
«Ես երևանցիներին ուզում եմ վստահեցնել, որ Երևան քաղաքը լինելու է առաջադեմ, ամենազարգացած քաղաքներից մեկը»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը, բայց չհստակեցրեց՝ Հայաստանի՞, տարածաշրջանի՞, թե՞ աշխարհի մակարդակով է համեմատությունը:
09:36
09:27
09:14
09:02
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02