Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը գերմանական Bild թերթին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ռազմական հանցագործ չի համարում եւ կարծում է, որ Ուկրաինան այլեւս չի կարող համարվել ինքնիշխան պետություն։
Լրագրողի հարցին՝ կկալանավորեր արդյոք Հունգարիան Պուտինին երկիր այցելելու դեպքում, Միջազգային քրեական դատարանի օրդերի համաձայն, Օրբանն ասել է, որ Պուտինը դեռ չի ծրագրում Հունգարիա այցելել, հետեւաբար այդ մասին կարելի է միայն հիպոթետիկ խոսել։
Հստակեցմանը ՝ արդյոք նա Պուտինին ռազմական հանցագործ համարում է, Օրբանն ասել է․ «Ոչ, ինձ համար նա ռազմական հանցագործ չէ»։
Նրա խոսքով՝ պատերազմական հանցագործությունների մասին կարելի է խոսել պատերազմից հետո։
«Եթե մենք ցանկանում ենք զինադադար եւ բանակցություններ, ապա պետք է համոզենք հակամարտող կողմերին նստել սեղանի շուրջ։ Իսկ ասել «եկեք, նստեք, մենք ձեզ կձերբակալենք», այնքան էլ լավ չէր լինի։ Ուստի այս իրավական ու քրեական հետեւանքների մասին կարելի է խոսել միայն հաշտության կամ պայմանական հաշտության կնքումից հետո։ Հիմա բացարձակ հիմարություն է այդ մասին խոսելը»,- հավելել է նա։
Շարունակելով ուկրաինական պատերազմի թեման՝ Օրբանն ասել է, որ անհնար է համարում Ուկրաինայի հաղթանակն այս պատերազմում, քանի որ «Ուկրաինայում ավելի արագ կպակասեն զինվորները, քան Ռուսաստանում, եւ ի վերջո դա վճռորոշ կլինի»։ Նրա կարծիքով՝ Ուկրաինային Արեւմուտքի աջակցությունը ձախողվել է։
«Ես չեմ ցանկանում ազդել ուկրաինացիների վրա, բայց միշտ հանդես եմ գալիս խաղաղության օգտին: Հակառակ դեպքում նրանք ահռելի գումարներ ու կյանքեր կկորցնեն, մեծ ավերածություններ կլինեն։ Խաղաղությունն այժմ միակ լուծումն է։ Իսկ խաղաղությունը պահանջում է անհապաղ զինադադար»,- ասել է Օրբանը։
Նա նշել է, որ Ուկրաինան այլեւս չի կարող համարվել ինքնիշխան պետություն։
«Իրականում կարեւոր է այն, թե ինչ է ուզում ամերիկացի ժողովուրդը: Ուկրաինան այլեւս ինքնիշխան պետություն չէ։ Նրանք փող չունեն։ Զենք չունեն։ Նրանք կարող են պատերազմել միայն այն պատճառով, որ նրանց աջակցում է Արեւմուտքը։ Այնպես որ, եթե ամերիկացիները որոշեն, որ իրենք խաղաղություն են ուզում, ապա խաղաղություն կլինի»,- ասել է Օրբանը:
Հունգարիայի վարչապետը եւս մեկ անգամ կրկնել է իր դիրքորոշումը, որ «իրենց փրկելու միակ ճանապարհը ռուսների հետ բանակցություններ սկսելն է... Եվ անվտանգության նոր ճարտարապետության մեջ Ուկրաինայի համար տեղ գտնելը»։
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02