Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո չեն դադարել քննարկումները նրա հնարավոր վերադարձի վերաբերյալ: Ոմանք ի սրտե ցանկանում են, որ նա նորից վերադառնա քաղաքականություն, քչերը ինչ-ինչ խնդիրներից ելնելով դեմ են նրա վերադարձին, ոմանց իրենց զբաղեցրած պաշտոնները թույլ չեն տալիս կարծիք հայտնելու:
Կվերադառնա Գագիկ Ծառուկյանը թե ոչ դա ժամանակը ցույց կտա, բայց մի բան պետք է հիշել մեկընդմիշտ: Անուրանալի է Գագիկ Ծառուկյանի ավանդը Հայրենի տնտեսության զարգացման բարդ, բայց միևնույն ժամանակ պատվաբեր գործում: Տնտեսությունից քիչ թե շատ «գլուխ հանողները» պետք է որ լավ հասկանան՝ Երկրի տնտեսությունը զարգացում է ապրում մեծապես Ազգային արտադրանքի և օտարերկրյա ներդրումների առկայության պարագայում: Այսինքն՝ նրանով ինչով տարիներ շարունակ զբաղվում է Գագիկ Ծառուկյանը: Նրա հիմնադրած կազմակերպությունները տարիներ շարունակ կերտում են արտերկրում ըստ արժանվույն ներկայացվող Հայկական ապրանքատեսակները, որոնք արդեն բրենդ են դարձել, իսկ իրենց որակական հատկանիշներով չեն զիջում նույնիսկ առաջատար եվրոպական պետությունների արտադրություններին: Մի կողմից Հայկական ապրանքատեսակներն են միջազգային շուկայում վաճառվում ներգրավելով համաշխարհային արժույթները հայկական տնտեսության մեջ, մյուս կողմից տարեցտարի նոր աշխատատեղեր են բացվում մեր հայրենակիցների համար, ովքեր այլևս ստիպված չեն լինի, բռնել պանդուխտի ճամփան և հանապազօրյա հաց վաստակել օտար ափերում: Հատկանաշական է նաև, որ Գագիկ Ծառուկյանի անմիջական աջակցությամբ միջազգային տարբեր շուկաներում ներկայացվում են հայկական արտադրության ապրանքատեսակները:
Պատահական չէին նաև Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած մտքերը, համաձայն որոնց ինքը պատրաստ է հանդիսանալ երաշխավոր, որպեսզի մեր իրանահայ բարեկամները ներդրումներ կատարեն հայրենիքում:
Հ.Գ. Ցանկալի կլիներ, որ մինչ տարատեսակ կարծիքներ հնչեցնելը և Գագիկ Ծառուկյանի կատարած նվիրական աշխատանքը սևացնելը մի քանի թափթփուկ փորձեին գոնե իրենց մեջ վերլուծել իրականությունը և «թացը չորից» տարբերակեին:
Հ.Գ.Գ. Դե ինչ դեպի միացյալ հզոր Հայրենիք, դեպի Հայաստանի հզոր տնտեսություն:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58