Լատվիան եւ Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ են արել ամրապնդել արեւելյան թեւը՝ ի պատասխան այն տեղեկությունների, որ «Վագներ» ՄՌԿ-ն կարող է նոր կայան ստեղծել Բելառուսում, գրել է Reuters-ը։
«Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը երեքշաբթի ժամանել է Բելառուս՝ այն համաձայնագրի համապատասխան, որը կնքվել է Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնարդության շնորհիվ։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Վագներ» ՄՌԿ-ի մարտիկներին թույլ կտրվի անցնել Բելառուս։
«Այդ քայլը պետք է գնահատել անվտանգության մեկ այլ տեսանկյունից։ Մենք տեսել ենք այդ վարձկանների հնարավորությունները»,- լրագրողներին ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչը Բալթյան այլ երկրների գործընկերների հետ միասին Փարիզ կատարած այցի ընթացքում։
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը նշել է, որ արագությունը, որով վագներականները շարժվում էին դեպի Մոսկվա՝ անցնելով մեկ օրում հարյուրավոր կիլոմետրեր, ցույց է տալիս, որ Բալթյան երկրների պաշտպանությունը ամրապնդման կարիք ունի։
«Մեր երկրների սահմանները գործողությունների վայրից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր են հեռու, ուստի 8-10 ժամ կպահանջվի, որպեսզի հանկարծ հայտնվեն Բելառուսում, ինչ-որ տեղ, Լիտվայի կողքին,- ասել է Լանդսբերգիսը։- Դա ավելի անկայուն, անկանխատեսելի իրադրություն է ստեղծում մեր տարածաշրջանում։
«Մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք Բալթյան տարածաշրջանի պաշտպանությանը»,- ընդգծել է նա։
Բալթյան պետությունների ներկայացուցիչների այցը Ֆրանսիա տեղի է ունենում ՆԱՏՕ գագաթաժողովին արեւմտյան տերությունների նախապատրաստման ֆոնին, գագաթաժողովը տեղի է ունենալու հաջորդ ամիս Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։
«Վագներ» ՄՌԿ կազմավորումների ժամանումը Բելառուս պետք է դիտարկել «ՆԱՏՕ գագաթաժողովի եւ բոլոր բանավեճերի համատեքստում, որոնք մենք վարում ենք արեւելյան թեւի պաշտպանության, զսպման եւ անվտանգության ամրապնդման վերաբերյալ»,- ասել է Ռինկեւիչը։
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02