Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կառուցողական հանդիպում են ունեցել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։ Լրագրողը հետաքրքրվել է, թե ԱԳ նախարարների բանակցությունները շարունակվելու են այսօր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած լուրջ միջադեպից հետո, որի հետևանքով 4 հայ զինծառայող է զոհվել։ «Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում զոհերի համար և մեր ցավակցություններն ենք հայտնում նրանց ընտանիքներին` բոլորի ընտանիքներին, որոնք զոհվել են։ Վերջին միջադեպերն առավել ընդգծում են ռազմական գործողությունները դադարեցնելու ու երկարաժամկետ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն հավատարիմ է կողմերին այդ նպատակին հասնելու հարցում օգնություն ցուցաբերելու գործում»,- armeniasputnik.am-ի հաղորդմամբ՝ նշել է Պատելը։ Պատելն ասել է, որ որ բանակցություններն ու աշխատանքները շարունակվելու են` ըստ սահմանված ժամանակացույցի։ Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն էր տարածել՝ դիմելով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ «անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագայում, բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն»։ Հիշեցնենք նաև, որ հունիսի 27-29-ը Վաշինգտոնում ընթանում է հայ–ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55