«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարության կողմից 2022 թ. հրապարակված տարեգրքից պարզ է դառնում, որ Հայաստանում քաղցկեղի հայտնաբերման ընդհանուր դեպքերը մեկ տարում աճել են 7,5%-ով, իսկ կյանքում առաջին անգամ արձանագրված դեպքերը՝ 9%-ով։ Ընդհանուր առմամբ 2021 թվականին (սա ամենաթարմ տվյալն է) արձանագրվել է 54519 դեպք, այսինքն՝ Հայաստանում ամեն 54-րդ մարդու մոտ հայտնաբերվում է քաղցկեղ։ Հանրապետության մասշտաբով ուսումնասիրությունները ուշագրավ այլ ցուցանիշներ են արձանագրել: Մասնավորաբար, 100 հազար բնակչի հաշվով չարորակ նորագոյացությունների հայտնաբերման նվազագույն ցուցանիշը Սյունիքում է՝ 1391.2 դեպք, ամենաբարձր ցուցանիշը՝ Լոռիում՝ 2186.1, որին հաջորդում է Երևանը 2072.4 դեպքով։
Սա հատկապես հետաքրքիր է այն տեսանկյունից, որ Սյունիքը համարվում է հանքարդյունաբերական մարզ, քանի որ այստեղ գործում է 13 հանքավայր, այդ թվում՝ խոշորագույն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Այնինչ, կա կարծրատիպ, թե հանքարդյունաբերությունը և ոլորտի արտադրած թափոններն են քաղցկեղով հիվանդացության աճի պատճառը: Ստացվում է, սակայն, որ «հանքարդյունաբերական» Սյունիքը Հայաստանում լավագույն ցուցանիշն ունի քաղցկեղով հիվանդացության, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտի, շաքարային դիաբետի հետ կապված մահերի առումով։
Ի դեպ, կարող է զարմանալի թվալ, սակայն պարբերաբար կատարվող հետազոտությունները ցույց են տալիս, որ Սյունիքի մարզը օդի աղտոտվածության մակարդակով ևս ամենաբարվոք վիճակներից մեկն է Հայաստանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03