Հունիսի 27-ից 28-ը Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի գլխավորությամբ: ԱԳ նախարարության փոխանցմամբ, քննարկումների արդյունքում ընդունվել է հետևյալ համատեղ մամուլի հաղորդագրությունը. «2023թ. հունիսի 27-ից 28-ը Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը։ Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքը և անդրադարձ կատարել երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք այլ հարցերի։ Հայաստանը և ԵՄ պայմանավորվել են ամրապնդել իրենց համագործակցությունը՝ ընդգծելով Հարավային Կովկասում ԵՄ ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև շարունակել համատեղ ջանքեր ներդնել ՀԸԳՀ կիրարկման ուղղությամբ՝ արձանագրելով մինչ այժմ գրանցված առաջընթացը։ ԵՄ ողջունել է Հայաստանի ընդհանուր արժեքներին համապատասխան բարեփոխումներն իրականացնելու շարունակական հանձնառությունը՝ չնայած տարածաշրջանում առկա անվտանգային բարդ համատեքստի: ԵՄ պատրաստ է աջակցել Հայաստանին ՀԸԳՀ իրականացման ճանապարհին և սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու հարցում, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային ծրագրի (EIP) էական ֆինանսավորման և դրանից բխող ուղենշային նախաձեռնությունների միջոցով: Գործընկերության կոմիտեն քննարկել է զարգացումները օրենքի գերակայության, արդարադատության, իրավապահ, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև մարդու իրավունքների հարգանքի ոլորտներում։ ԵՄ ողջունել է առաջընթացն նշյալ ոլորտներում։ Այնուամենայնիվ, ԵՄ ընդգծել է դատական համակարգի անկախության ու արդյունավետության, կոռուպցիայի դեմ պայքարի շարունակական բարելավման կարևորությունը՝ հանրային հաստատությունների հանդեպ քաղաքացիների վստահությունը բարձրացնելու նպատակով: ԵՄ-ն ընդգծել է խտրականության բոլոր դրսևորումները վերացնելու համար հավելյալ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը և խրախուսել Հայաստանին ներգրավել քաղաքացիական հասարակությանը օրենսդրական առաջարկների վերաբերյալ հանրային քննարկումներում»։
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33