Այսօր խորհրդարանում լրագրողների հարցին, թե եթե բոլոր ընդդիմադիրները միավորվեն, ՀՀԿ-ն իր շանսերն ինչպես է գնահատում, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մշուշոտ է, որ բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեն, որովհետև այսօր արդեն ընդդիմադիր ուժերից գոնե մեկը հայտարարել է, որ չի պատրաստվում միավորվել ՀԱԿ-ի հետ: Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է:
Ըստ նրա` ընդդիմադիրները պետք է միավորվեն գաղափարի շուրջ, իսկ ընդդեմ իշխանության միավորված ընդդիմությունը, եթե անգամ հասնի հաջողության, հետընտրական պրոցեսներում փոշիանալու է»:
Նշենք, որ երեկ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, թե խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում ընդդիմադիր ուժերի, ՀԿ-ների հետ՝ ընտրությունների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու և ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու համար:
Իսկ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և իշխանափոխություն իրականացնելու մասին ՀԱԿ-ի հայտարարությանը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հումորով է վերաբերում: «Իրանք իրանց մեջ, ուզում են Լևոն Զուրաբյանին փոխեն, ուրիշի՞ն դնեն ֆրակցիայի նախագահ»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը` ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերվում ՀԱԿ-ի հայտարարությանը:
Հարցին, թե ՀՀԿ-ն ինչպես է վերաբերվում իշխանությունից հեռանալուն, պատասխանեց. «Եթե ժողովուրդը որոշի հետանանք, կհեռանանք, ի՞նչ է եղել: Քաղաքականության մեջ ընտրությունների միջոցով են ձևավորվում ընդդիմությունն ու իշխանությունը: Անկախ ՀԱԿ-ի ու իշխանության ցանկությունից, անկախ Բարգավաճի ու Վերածնունդի ցանկությունից, անկախ նոր բացված կուսակցությունների ցանկություններից և տարբեր ներկա, նախկին պաշտոնյաների ամբիցիաներից, ժողովուրդը, հանրությունն իր ընտրությամբ կորոշի` ով կմնա իշխանության, եթե կմնա, ով կգա իշխանության, ով կլինի ընդդիմություն»:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02