«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ԱԺ-ում փակ հանդիպում է ունեցել Արցախի պատգամավորների հետ. հանդիպումը տեւել է մոտ 2 ժամ:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հարությունյանի եւ Արցախի պատգամավորների փակ հանդիպումից: Տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգային հարցեր, ինչպես նաեւ օրենսդրական նախագծեր, նախագահը ներկայացրել է 2022 թվականի ծրագրի կատարման ընթացքը, ինչպես նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի Արցախի աղբյուրներն են հայտնում, Արայիկ Հարությունյանը բավականին ընկճված է եղել, անորոշ ու ոչ հուսադրող հայտարարություններ է արել Արցախի հետագա ճակատագրի, ճանապարհների շրջափակման մասով:
Արայիկ Հարությունյանը մասնավորապես ասել է, որ իրենց ձեռքում ոչինչ չկա, պետք է պայքարեն, իրենց ձայնը բարձրացնեն, բայց խնդրի լուծման բանալին իրենց ձեռքում չէ: Պատգամավորները Հարությունյանից հետաքրքրվել են՝ տեղյակ է արդյոք՝ ինչ են բանակցում Հայաստանի իշխանությունները, կապի մեջ է արդյոք նրանց հետ։ Հարությունյանը թեեւ ոչ ուղիղ, բայց հասկացրել է, որ իրեն էլ տեղյակ չեն պահում բանակցությունների մասին:
Պատգամավորները Հարությունյանի խոսքից հասկացել են, որ նա էլ այլեւս ոչ մի հույս չի կապում Հայաստանի իշխանությունների հետ, Արցախի ապագան անորոշ է, պետք է հույսները միայն իրենց վրա դնեն: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ նրանք նույնպես ցանկանում են՝ շուտ լուծվի խնդիրը, բայց, մյուս կողմից, չեն կարող ուղիղ առճակատման մեջ մտնել ադրբեջանցիների հետ. նրանց առաքելությունը խաղաղության պահպանումն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03