Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Aysor.am-ին հայտնել է, թե որ հարցերի շուրջ հետագա քննարկման անհրաժեշտություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի վաշինգտոնյան բանակցություններից հետո: «Այդ հոդվածներն են սահմանազատման գործընթացը, զորքերի հետքաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում»,-տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ում ընթացող բանակցությունների ժամանակ Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։ «Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք», - հայտնել էին ԱԳՆ-ից։ Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերի հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատել Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև բանակցություններում արձանագրված առաջընթացը: Նա նշել է, որ որոշ լրացուցիչ հոդվածների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, այլ չկարգավորված հարցերի վերաբերյալ դիրքորոշումների փոխըմբռնման խորացում է եղել, ինչպես նաև գիտակցում, որ առջևում դեռևս սպասվում է ծանր աշխատանք, որը պետք է կատարվի՝ վերջնական համաձայնագրին հասնելու համար: Պետքարտուղարը կարևորել է մոտակա ժամանակներում ԵՄ-ի հովանու ներքո սպասվող հանդիպումը Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև: «Կարծում եմ, որ բոլորի մոտ առկա է հստակ ըմբռնում, որ որքան մոտենում ենք համաձայնության հասնելուն, այդքան որոշ դեպքերում գործընթացն ավելի է դժվարանում, քանի որ, ըստ սահմանման, ամենադժվար հարցերը թողնված են վերջում»,-ասել է նա: Հիշեցնենք, որ վաշինգտոնյան բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև մեկնարկել էին հունիսի 27-ին, Վաշինգտոնին մերձակա Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում: Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հաջորդ հանդիպումն այս պահին նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Առաջընթաց կա, սակայն մեծ ջանքեր պետք է գործադրվեն վերջնական համաձայնագրի հասնելու համար. Բլինքեն ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ. ԱԳՆ
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03