Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով իր դիվանագիտական առաքելությունն է ավարտում Հայաստանում: Նախարար Մինասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում պաշտոնավարման չորս տարիների ընթացքում ձևավորված սերտ համագործակցության և երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև ստեղծված գործընկերային ամուր հարաբերությունների համար: Նախարարը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանում դատապարտված 16 Իրանի քաղաքացիներից 5-ն օրերս փոխանցվել են ԻԻՀ՝ պատժի մնացած մասն իրենց երկրում կրելու նպատակով և գոհունակություն է հայտնել դատապարտյալների փոխացման ոլորտում շարունակական արդյունավետ համագործակցության համար: Դեսպանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին բարձր մակարդակի համագործակցության, մասնավորապես՝ դատապարտյալների փոխանցման, ինչպես նաև էքստրադիցիայի ոլորտում գրանցած հաջողությունների համար: Դեսպանն ընդգծել է Հայաստանի և Իրանի դատական համակարգերի միջև ձևավորված հաջող համագործակցության կարևորությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում իրավական հանձնախմբի նախատեսվող այցի ընթացքում կհաջողվի լուծել կողմերի միջև առկա իրավական խնդիրները: Դեսպանը նաև հույս է հայտնել, որ իրավական ոլորտում երկու պետությունների սերտ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի կանխել տարածաշրջանում թմրանյութերի շրջանառությունը: Գրիգոր Մինասյանը կարևորել է հայ-իրանական իրավական ոլորտի համագործակցությունը: Նախարարը վերահաստատել է, որ երկկողմ այցերը կրելու են շարունակական բնույթ՝ ամրապնդելով հայ-իրանական հարաբերությունները:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03