«Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան Հայաստանի իշխանությունը շարունակում է զիջել և առաջ տանել, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը», այնքան ադրբեջանական կողմը ակտիվացնում է իր ճնշումներն Արցախի ու արցախահայության նկատմամբ: «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կարծիքով, հասել ենք առհասարակ Ղարաբաղյան հիմնախնդրի էության խեղաթյուրմանը: «Այս իշխանությունն անընդհատ շարժվում է դիմացի կողմի առավելապաշտական մոտեցումները բավարարելու, նրա ախորժակը մեծացնելու ճանապարհով: Առավոտյան հանդես է գալիս մի թեզով, ցերեկն՝ այլ, երեկոյան լրիվ այլ բան է ասում:
Վերջին ամիսների ընթացքում հետևողականորեն առաջ են քաշվել Ադրբեջանի բոլոր թեզերը, այդ թվում՝ ժամանակին բանակցային գործընթացի ներքո նույն միջազգային հանրության կողմից ծայրահեղ անընդունելի համարվող: Դրա հերթական դրսևորման ականատես եղանք վերջին օրերի ընթացքում բարձրաձայնված այնպիսի թեզերով, որոնք անգամ ադրբեջանցիներն իրենց թույլ չէին տա բարձրաձայնել՝ հաշվի առնելով դրանց սնանկությունը»,«Փաստի» հետ զրույցում ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ այդ ամենի արդյունքում լինում է այն, ինչին ականատես ենք բոլոր ուղղություններով:
Մեր զրուցակցի խոսքով, խոսքը վերաբերում է թե՛ խաղաղության պայմանագիր կոչվածին, թե՛ դելիմիտացիային, դեմարկացիային, թե՛ հումանիտար խնդիրներին, թե՛ անվտանգության հարցերին, թե՛ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիային և դրա հետևանքների վերացման հարցերին: «Հասել ենք առհասարակ Ղարաբաղյան հիմնախնդրի էության խեղաթյուրմանը: Այս իրավիճակն էլ իր հերթին խթանում է արտաքին դերակատարներին առաջ մղել սեփական շահերը: Ընդ որում՝ Հայաստանին որևէ կերպ չդիտարկելով որպես սուբյեկտ: Այսինքն, իշխանության ձեռամբ դադարել ենք սուբյեկտ լինելուց՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով»,-նշեց Վահե Հակոբյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02