Նիդեռլանդներում այս տարի սպասվում է դեղամիջոցների դեֆիցիտի ռեկորդային բարձր մակարդակ: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Նիդեռլանդների թագավորական դեղագործների ասոցիացիան (KNMP): «2023 թվականին անբավարար դեղերի թիվը կհասնի ռեկորդային մակարդակի», - ասվում է դեղագործների ասոցիացիայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ 2022 թվականին Նիդեռլանդներում գրանցվել է մոտ 1514 դեղորայքի պակասորդ; մինչդեռ տարվա կեսին արդեն նման դեղամիջոցների թիվը հասել է 1179-ի։ «Դեղորայքի պակասը, որն առաջանում է դեղերի արտադրության, բաշխման և որակի հետ կապված խնդիրների պատճառով, կարող է հսկայական հետևանքներ ունենալ, քանի որ դա ազդում է բնակչության մի ստվար զանգվածի վրա»,- ասում են դեղագործները։ Այսպիսով, օրինակ, մարդիկ, որոնք տառապում են սրտի հիվանդությամբ, հոդատապով կամ վարակներով, այլևս չեն կարող ակնկալել, որ իրենց դեղամիջոցներն ամեն օր հասանելի կլինեն տեղական դեղատներում: Նիդեռլանդների դեղագործների թագավորական ասոցիացիայի նախագահ Արիս Փրինսը իրավիճակը մտահոգիչ է համարում և կոչ է արել Նիդեռլանդների բոլոր շահագրգիռ կողմերին որոշում կայացնել ստեղծված իրավիճակից հնարավորինս սեղմ ժամկետում դուրս գալու համար: Ավելի վաղ Նիդեռլանդների Հանրային առողջապահության խորհուրդը (RVS) հայտնել էր, որ Նիդեռլանդներում առողջապահական համակարգը շտապ բարեփոխումների կարիք ունի, ավելի ու ավելի շատ քաղաքացիներ չեն ստանում այն բուժօգնությունը, որի իրավունքն ունեն:
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02