Լեհաստանում կայացած Եվրոպական ամառային երրորդ խաղերում հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 3 բրոնզե: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ խաղերի փոխչեմպիոն են հռչակվել հրաձիգներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը՝ 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում դառնալով ոսկե մեդալակիր և սահմանելով Եվրոպական խաղերի ռեկորդ: Բրոնզե մեդալակիրներ են դարձել կարատեիստ Անիտա Մակյանն ու մուայթայիստ Նարեկ Խաչիկյանը: Կրակովում անցկացվել է նաև կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը՝ ի դեմս Էլինա Դանիելյանի և Շանթ Սարգսյանի, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին, իսկ Շանթը՝ երկրորդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցապայքարի են դուրս եկել թեքբոլիստները: Քրիստինե Մանգասարյան-Ռաֆայել Վարդանյան երկյակը հանդես է եկել խառը զուգախաղում և հաղթահարելով խմբային փուլը՝ դուրս եկել քառորդ եզրափակիչ: Մրցումային վերջին օրը խմբային փուլի արգելքը հաղթահարել են նաև Գոռ Սարգսյանն ու Ռաֆայել Վարդանյանը՝ հանդես գալով տղամարդկանց զուգախաղում: Քառորդ եզրափակչում արդեն հայ մարզիկները զիջել են աշխարհի գործող չեմպիոններին՝ Սերբիայի ներկայացուցիչներին: «Կարողացանք կատարել այն, ինչ մարզումների ժամանակ էինք անում: Երրորդ մրցաշարն անընդմեջ դուրս ենք գալիս քառորդ եզրափակիչ ու կարծում եմ՝ արդեն որոշ չափով մեր ուժն ապացուցել ենք աշխարհին: Հաջորդ քայլով պետք է փորձենք ավելի առաջ գնալ»,- հայտարարել է թեքբոլի թիմի առաջատար Գոռ Սարգսյանը: Եվրոպական խաղերում իրենց ելույթներն ավելի վաղ ավարտել էին նաև աթլետները, բռնցքամարտիկները, սուսերամարտիկները, ջրացատկորդները և թաեքվոնդոյի միակ ներկայացուցիչը:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03