«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը շարունակում է տեղեկություններ ստանալ Առողջապահության նախարարությունից, որը նա գլխավորել է 2018 թվականից մինչեւ 2021թ.-ը:
Առողջապահության նախկին նախարարի նպատակը գործող նախարարին՝ Անահիտ Ավանեսյանին գահընկեց անելն է: Մեր տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը զղջացել է, որ դուրս է եկել գործադիր մարմնից: Նրան մոտ կանգնած մարդիկ կարծում են, որ Թորոսյանին հանգիստ չի տալիս իր նախկին ենթակա Անահիտ Ավանեսյանի պահվածը, որը երես է թեքել նրանից ու դարձել Նիկոլ Փաշինյանի վստահելի կադրերից մեկը:
Ըստ ուժային համակարգի մեր աղբյուրների՝ ֆիքսվել են Առողջապահության նախարարության բարձրաստիճան աշխատակիցների կողմից վերջինիս հետ սերտ կապեր պահելու եւ տեղեկություններ փոխանցելու դեպքեր: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ Թորոսյանի նպատակն է հասնել Անահիտ Ավանեսյանի հրաժարականին եւ, որպես պլան մինիմում, այդ պաշտոնում նշանակել փոխնախարար Լենա Նանուշյանին:
Վերջինս էլ, մեր տեղեկություններով, չնայած արտաքնապես ցույց է տալիս, թե կապ չի պահում նախկին ղեկավարի հետ, իրականում գաղտնի օգնում է վերջինիս ու հավատում, որ նախարարի հեռանալու դեպքում ինքը կարող է զբաղեցնել վերջինիս տեղը: Մեզ փոխանցեցին նաեւ, որ նախարարության վրա վերահսկողություն հաստատելու՝ Թորոսյանի նպատակը, թերեւս, նաեւ այն է, որ այնտեղով անցնում են բավական խոշոր դրամաշնորհային միջոցներ, որոնք վերահսկելը, մեղմ ասած, շատ շահեկան է։
Ավելին՝ Թորոսյանը շարունակում է վախենալ, որ 2020թ.-ին «Քովիդ 19»-ի միլիոնների ծախսերի մասով հարուցված քրեական գործի տակից դուրս գալու համար անհրաժեշտ է հետ գնալ նախարարություն ու վերահսկել ուժայիններին փոխանցվող փաստաթղթերը, մասնագիտական եզրակացությունները եւ այլն: Կհաջողվի արդյոք Թորոսյանին գահընկեց անել Ավանեսյանին՝ ցույց կտա ժամանակը:
Փորձեցինք այս ամենի շուրջ մեկնաբանություն վերցնել նաեւ Արսեն Թորոսյանից, սակայն մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02