Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչություն է իրականացնում. Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության մասին խոսելու փոխարեն Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների իր ագրեսիվ քարոզչությունը. 2 տեսանյութ ԼՂ-ի դեմ «Վրեժ 3» նոր գործողության մասին պետական հեռուստատեսությամբ, առցանց հարցում, որտեղ 83%-ը «այո» են ասել», -գրել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Նա նշել է, որ սա թշնամանքի բացահայտ դրսեւորում է, որը պարտադիր միջազգային դատապարտման և կանխարգելման կարիք ունի։
Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ 2022 թվականի դեկտեմբերից։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքի մուտքի Խաքարի գետի կամուրջը և անցակետ տեղադրել։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունից կտրվել են ղարաբաղյան Եղցաոհ, Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր գյուղերը։
Հունիսի 15-ին Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է երթևեկությունը, այդ թվում՝ խաղաղապահների և ԿԽՄԿ-ի համար։ Հունիսի 23-ին Լաչինի միջանցքով վերականգնվել է երթևեկությունը՝ 10-օրյա ընդհանուր շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստան հիվանդներին տեղափոխելու համար։
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44