«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի պաշտոնը վերականգնվել է: Մեր աղբյուրները նշում են, թե այն քրեական վարույթը, որը նախաձեռնվել էր նրա նկատմամբ, կարճվել է: «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ կապ է հաստատել ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի պարտականությունները կատարող Անժելա Նուշիկյանի հետ, որը մեզ հայտնեց, որ Դավիթ Խիթարյանի հետ կապված պաշտոնական որեւէ տեղեկություն չի ստացել, այդ հարցի հետ կապված որեւէ տեղեկություն չունի: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահները գործընթաց են սկսել բուհերի ռեկտորների դեմ։ Առաջին մեղադրյալը Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորն է: Գլխավոր դատախազությունը, հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա, հսկող դատախազի կողմից 2023թ. մայիսի 2-ին որոշում էր կայացրել Դավիթ Խիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Փորձեցինք նաեւ Խիթարյանից պարզել տեղեկությունները, որը հայտարարեց. «Ես նման տեղեկություն չունեմ, ինձ փաստաբանս նման բան չի ասել»: «Ժողովուրդ» օրաթերթը Գլխավոր դատախազությունից փորձեց պարզել՝ դատախազությունը պարտվել է ռեկտորի գործով, եւ ռեկտորի լիազորությունների դադարեցումը ապօրինի է համարել: Ի պատասխան՝ դատախազությունից հայտնեցին, որ այդ որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55