«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն 28 տարի է, ինչ Սահմանադրությունը դարձել է մեր անկախ պետականության խորհրդանիշներից մեկը: Ցավոք, ներկայումս ապրում ենք այնպիսի ժամանակներ, երբ պետության համար նշանակալի այս օրը տոնելու ո՛չ տրամադրություն, ո՛չ էլ ցանկություն կա, շատերն էլ այն նշելու իմաստը չեն տեսնում: Դժվար է տոնական մթնոլորտ ստեղծել, երբ ամեն օր հնչում են մեր պետականության կորստի վտանգի մասին ահազանգեր, իսկ Արցախն արդեն տևական ժամանակ է շրջափակման մեջ է գտնվում։ Սակայն մենք հուսահատվելու և թևաթափ լինելու բարոյական իրավունք չունենք: Մենք միասնաբար պետք է ելքեր փնտրենք ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար: Ինձ համար այդ ելքը առաջին հերթին ներքին հանրային հաշտությունն է:Մենք պետք է գիտակցենք, որ ատելության ու թշնամանքի այս մթնոլորտը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Համերաշխության մթնոլորտը պետք է գերակա լինի հանրային բոլոր մակարդակներում: Մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, երբ Սահմանադրությամբ ամրագրված «իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին» ձևակերպումը լինի իրականություն, այլ ոչ թե զուտ բառեր: Համազգային նպատակները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները չպետք է միայն թղթի վրա ամրագրված լինեն, այլ ամենօրյա գործածությամբ ապացուցվեն: Եվ այստեղ անելիք ունենք բոլորս... Մաղթում եմ խաղաղություն մեր երկրի սահմաններին, լավատեսություն և բարեկեցություն մեր ժողովրդին: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01