Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որտեղ ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Արդեն 28 տարի է, ինչ հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր: Ջերմորեն շնորհավորելով Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ՝ հարկ եմ համարում վերստին փաստել, որ պետության համար բացարձակ արժեքներ հանդիսացող պետական խորհրդանիշների նշանակության գիտակցումն ու պատշաճ արժևորումը կենսական կարևորություն ունեն երկրի և ժողովրդի ներկայի ու ապագայի համար: Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի անսասան անկյունաքարն է օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը։ Հավասար իրավունքներն ու հնարավորություններն են պայմանավորում այն սահմանադրական արժեբանությունը և փիլիսոփայությունը, որոնց պաշտպանության պարտականությունը կրում է պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր մարմին իր ամենօրյա աշխատանքն իրականացնելիս։ Սահմանադրությունը ոչ միայն հանրային իշխանության մարմինների գործունեության ու լիազորությունների առաջնային աղբյուր և զսպումների ու հակակշիռների համակարգ է, այլ նաև ուղեցույց, որով հնարավոր է հասնել Սահմանադրությամբ հռչակված նպատակներին: Անկախ պետականության երեք տասնամյակների ընթացքում մեր ժողովրդի հավատամքն են դարձել ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը՝ արժեքներ, որոնք պահանջում են մշտական հոգածություն, քաղաքացիական համախմբվածություն և զգոնություն՝ հաշվի առնելով այն բարդ միջազգային զարգացումները, որոնցով անցել և անցնում է մեր հանրապետությունը։ Սիրելի՛ հայրենակիցներ, Հուլիսի 5-ի խորհուրդն ավելի ընդգրկուն է. այս օրը, ինչպես պետական իշխանության գերագույն մարմինները, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրը, անկախ իր մասնագիտությունից, քաղաքական հայացքներից և զբաղեցրած հասարակական դիրքից, պետք է վերահաստատի իր անվարան հանձնառությունը և նվիրումը՝ սրբորեն պահպանելու պետական խորհրդանիշները և Սահմանադրությունը, գործելու արժեքային որոշակի տրամաբանության շրջանակներում, որոնց վրա էլ հենվում է մեր ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունը։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն մեր ժողովրդին»։
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03