Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Արժանապատվության հեղափոխություն» խորագրով հանրահավաքը, որը Սահմանադրության օրը նշելու, ՀՀ պետական խորհրդանիշների օրը տոնելու, Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած հանցախմբին իշխանությունից հեռացնելու նպատակով է նախաձեռնվել։ «Մենք այսօր կանգնած ենք մի իրողության առջև, երբ հանրային ծառայողները, բարձրաստիճան պաշտոնատար անձիք, որոնք պարտավոր են և երդվել են ծառայել ժողովրդին, հարգել Սահմանադրությունն ու օրենքները, իրենք են խախտում դրանք»,- Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ու շարունակեց․ «Այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող հայրենիքի գողը՝ Նիկոլ Փաշինյանը, կոչ է անում մարդկանց, որպեսզի կարդան ՀՀ սահմանադրությունը։ Հուսով եմ, որ ինքը կլինի առաջին մարդը, որը կհետևի իր կոչին և կկարդա Սահմանադրությունը։ Քանի որ կիսագրագետ է (բարձրագույն կրթությունը չի ավարտել) կարծում եմ, որ միայն Սահմանադրության նախաբանն ու առաջին երկու հոդվածը բավարար է, որպեսզի հասկանա՝ ինքը սահմանադրության ամենամեծ խախտողն է»։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որի յուրացումը որևէ անհատի կամ կազմակերպության կողմից հանցագործություն է։ «Քաղաքացիական պայմանագիր պայմանական անունով հանցավոր խումբը, որի պարագլուխն է Նիկոլ Փաշինյանը, գողացել է, յուրացրել է մեր ժողովրդի օրինական իշխանությունը և այդ իշխանությունը ծառայեցնում է բացառապես իր և իր մերձավորների ընտանիքի բարեկեցությանն ումեր ժողովրդի թշնամու շահերին։ Պատահական չէ, որ մենք այս խորհրդանշական օրն ենք նախաձեռնել «Արժանապատվության հեղափոխություն» անունը կրող շարժումը, որը նպատակ ունի վերջ տալ ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքներին»,- ասաց Ղազարյանը։
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03