Հայտնի ռուսաստանցի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի նոյեմբերի 30-ին Բաքվում նախատեսված համերգը վտանգված է...Մի խումբ ադրբեջանցի "մտավորականներ" և մշակութային գործիչներ նամակներով և սոցցանցերի միջոցով կոչ են անում իրենց համերկրացիներին բոյկոտել Պավլիաշվիլիի համերգը...Յուրահատուկ ակտիվություն է դրսևորում ազերի ռեժիսոր Ռամիզ Ֆաթալիևը,որը բաց նամակ է գրել երգչին և կոչ է արել չգալ Բաքու...
Մեծամտացած քոչվոր ազերիները մինչ Սոսոյի Բաքվի համերգը ակնկալում էին,որ երգիչը ներողություն կխդրի ադրբեջանցիներից ժամանակին Արցախ այցելելու և այնտեղ համերգ տալու համար,որի արդյունքում վերջինս 2004 թ-ին հայտնվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ "սև ցուցակում"...Բաքվում սպասում էին,որ այդ ներողության պատճառով կխզվեն կապերը Սոսոյի և հայերի միջև...Սակայն Պավլիաշվինին ներողություն չխնդրեց...Բաքվեցի "արցախասերները",որոնք նույնիսկ Ղարաբաղի տեղն էլ չգիտեն քարտեզի վրա, ավելի բուռն սկսեցին պահանջել չեղարկել երգչի Բաքվի համերգը...Այս ամենին ռուսասռանյան և ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով արձագանքեցին Սոսո Պավլիաշվիլին և նրա Բաքվի համերգի կազմակերպիչը՝Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովը...Աղալարովը 1news.az-ին տված վիդեոհարցազրույցում ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ է խնդրել Սոսոյից իր համերկրացիների անտակտության համար և կոչ է արել Սոսոյի դեմ նամակներ գրողներին ավելի զուսպ լինել...Սոսոն էլ life.ru-ին երեկ տված հարցազրույցում ազերի տաք գլուխներին նախազգուշացրել է."Հայերի հետ ընկերություն արե՛լ եմ,անու՛մ եմ և կանե՛մ..." Պավլիաշվիլին նաև կոչ է արել իր Բաքվի համերգը բոյկոտողներին գնալ և վերադարձնել Արցախը զենքը ձեռքին,այլ ոչ թե նամանկներ գրել իր դեմ..."Տղամա՛րդ եք,այդքան համարձա՛կ եք,հայրենասե՛ր եք,վաճառեք ձեր բնակարանները,մեքենաները,զարդերը,վերցրեք ձեր ընտանիքները,ստեղծեք դիվերսիոն խմբեր և գնացեք գրավեք Ղարաբաղը",-խորհուրդ է տվել Պավլիաշվիլին ազերի նամակագիր մտավորականներին...Պավլիաշվիլին նաև հիշեցրել է ազերիներին,որ սիրահարվել է Բաքվին բաքվեցի հայերի շնորհիվ...
Ալիևի նախկին փոեսան ևս խորհուրդ է տվել ազերի սուտի հայրենասերներին նամանկներ գրելու փոխարեն գործ անել...
Ադրբեջանական մամուլը ցնցված է ոչ թե Պավլիաշվիլիից,որից սպասում էին ներողություն գիտակցաբար Արցախ այցելելու համար,այլ Էմին Աղալարովից,որի խոսքերը "սառը ցնցուխ" էին ադրբեջանցիների համար...
Հիշեցնեմ,որ ազերի մտավորական կոչվածները Սոսոյից պահանջում են չգալ Բաքու,քանի որ նա գիտակցորեն է մեկնել Արցախ և նույնիսկ նրա ներողությունները չեն օգնի,որ ադրբեջանցիները նրան ներեն...
Ծիծաղելի է,բայց պարզվում է,որ ըստ ադրբեջանցի կոչվածների,կան մարդիկ,որոնք չգիտակցված են մեկնել Բաքու...Կամ նրանց ո՞վ է ասել,որ Սոսոն նրանցից ներողություն է խնդրելու...
Հ.Գ.Ազերի "հայրենասերները" ունեն երկու տարբերակ.կամ շարունակել պայքարը Պավլիաշվիլիի դեմ և չեղարկել նրա Բաքվի համերգը,որի պատճառով կվատթարանան նաև նրանց հարաբերությունները ռուսաստանյան շոու բիզնեսում բավական մեծ դիրքեր զբաղեցնող Աղալարովների ընտանիքի հետ,կամ էլ պապանձվել և չշարունակել ինքնախայտառակումը...
"Pavliashvili,Qarabag Bizimdir" օպերացիան ձախողվեց...
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
11:35
11:21
11:03
10:30
15:57 24.06.25
15:33 24.06.25
14:47 24.06.25
11:21 24.06.25
14:19 24.06.25
12:22 24.06.25
11:35 24.06.25
12:07 24.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03