Ջերմաստիճանի միջին համաշխարհային նոր ռեկորդը «մահվան դատավճիռ է» մարդկության համար, Sky News-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի Կայսերական քոլեջին կից Գրենթեմի կլիմայի եւ շրջակա միջավայի փոփոխությունների ինստիտուտի կլիմայաբան Ֆրիդերիկե Օտտոն։
ԱՄՆ բնապահպանական կանխատեսման ազգային կենտրոնի տվյալների համաձայն, որոնք ներկայացրել է պարբերականը, մոլորակի միջին ջերմաստիճանը երկուշաբթի՝ հուլիսի 3-ին, հասել է 17,01°C-ի։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2016թ. օգոստոսին, այն ժամանակ միջին համաշխարհային ջերմաստիճանը 16,92 աստիճան էր։
«Սա այն կետը չէ, որը մենք պետք է նշենք։ Սա մահվան դատավճիռ է մարդկանց եւ էկոհամակարգի համար»,- ասել է Օտտոն։
Ինչպես նշել է պարբերականը, ՄԱԿ-ն այս տարի նախազգուշացրել է գլոբալ ջերմաստիճանների բարձրացման մասին կլիմայի փոփոխության պատճառով եւ կապված Էլ Նինյո բնական երեւույթի օվկիանոսյան հոսանքի փուլերի հետ։ Փուլերի փոփոխության առանձնահատկությունն այն է, որ Լա Նինյոյի ժամանակ ջերմությունը մթնոլորտից ուժեղացված կերպով գնում է դեպի օվկիանոս, իսկ Էլ Նինյոյի ժամանակ՝ օվկիանոսից դեպի մթնոլորտ։
Ինչպես չորեքշաբթի հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, կազմակերպությունն սպասում է, որ առաջիկա ամիսներին աշխարհը կենթարկվի ծայրահեղ բնական երեւույթների գրոհին, ինչպիսին են հեղեղումները, փոթորիկները եւ ուժեղ շոգի շրջանները։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02