«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեկ շաբաթից կլրանա մեկ տարին՝ հաշված այն ողբերգական օրվանից, երբ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատարանի դահլիճում մահացավ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչ օրս պրոդյուսերի մահվան մեղավորները հայտնաբերված չեն, ու մինչ օրս մահվան այս դեպքի համար որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվել։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր 2022 թվականի հուլիսի 15-ին Երեւան քաղաքի Կենտրոնի դատարանի դահլիճում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել էր գիտակցությունը եւ ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:
Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ 2022 թվականի մայիսի 17-ից։ Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Քրեական վարույթը նախաձեռնվել է՝ ՀՀ ՔՕ 187-րդ հոդվածով, որը վերաբերում է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։
Այսինքն՝ իրավապահ համակարգը պրոդյուսերի մահվան մեղքը փորձում է բարդել ՔԿՀ-ի եւ սպասարկող բուժանձնակազմի վրա։
Իրավապահների համար քննության առարկա չդարձավ ամենակարեւոր հարցը՝ արդյոք Արմեն Գրիգորյանի կալանավորումը հիմնավո՞ր էր, թե՞ ոչ:
Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը Գրիգորյանի մահվանից մեկ տարի անց դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու, թե գործով կա արդյոք մեղադրյալ, թե ոչ։ Ի պատասխան՝ լրատվականից հայտնեցին. «Վարույթով նշանակված է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել»։
Մեզ հասած լուրերի համաձայն՝ այս հանձնաժողովի եզրակացությունից հետո նախաքննական մարմինը կորոշի՝ պրոդյուսերի մահվան մեջ կան մեղավորներ, թե ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02